Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի զգուշացումը ԱՄՆ-ին և Իսրայելին
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Քարիմ Մուսավին Իսրայելի դեմ ԻՀՊԿ պատժիչ գործողությունների մասին ասել է. «Միջազգային կազմակերպությունները պետք է պատժեին Սիոնիստական ռեժիմին ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ հոդվածով։ Մի կողմից նրանց անփութության ու մյուս կողմից Իրանի ժողովրդի ընդհանուր պահանջի պատճառով մենք իրականացրեցինք այս պատժիչ գործողությունը»։
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հավելեց. «Սիոնիստական ռեժիմին ավելի խիստ պատիժ է սպասվում, եթե նա պնդի ագրեսիվ գործողությունների վրա»։
Գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Քարիմ Մուսավին ընդգծել է. «Մենք նախազգուշացնում ենք ԱՄՆ-ի առաջնորդներին, որ եթե նրանք ցանկանում են միջամտել ի պաշտպանություն Սիոնիստական ռեժիմին, ապա իրենց բոլոր հենակետերն ու շահերը, հատկապես այն բազաները, որտեղից գործողություններ են իրականացվում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, համարվելու են մեր թիրախները»։