Ապրիլ 20, 2024 16:50 Asia/Tehran
  • Իրանցի կին մրցավարները՝ Փարիզում անցկացվող թեկվոնդոյի օլիմպիական և պարալիմպիական խաղերում

Իրանի թեկվոնդոյի մրցավարուհի Մարջան Թեյմուրին 2024 թվականին կայանալիք պարալիմպիական խաղերի համար մրցավար ընտրվելուց հետո, Թեկվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան հայտարարել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում իրանցի մեկ այլ մրցավարուհի՝ Մասումե Բաղերիի ներկայության մասին։

Մասումե Բաղերին և  Մարջան Թեյմուրին  առաջին անգամ  մրցումների այս մակարդակում հանդես են գալու,որպես մրցավարներ։ 

«Փարիզ- 2024»  Օլիմպիական խաղերի թեկվոնդոյի մրցումները այս տարի  օգոստոսի 7-10-ը տեղի կունենան Ֆրանսիայում։

Ավելի վաղ թեկվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան 2024 թվականին Փարիզում կայանալիք  պարալիմպիական  խաղերի  համար ընտրել էր 30 մրցավարների, և այս կարևոր իրադարձությանը հրավիրված մրցավարների թվում երևում է Իրանի թեկվոնդոյի միջազգային մրցավար Մարջան Թեյմուրիի անունը։

Թեյմուրին նախկինում մրցել է աշխարհի, Ասիայի և Գրան պրիի առաջնություններում, իսկ անցած տարվա փետրվարին Համաշխարհային ֆեդերացիայի կողմից հրավիրվել էր մասնակցելու պարալիմպիական ընտրական ուսումնավարժական ճամբարին և վերջապես ընդգրկվել պարալիմպիական խաղերի մրցավարների վերջնական ցուցակում։

Օլիմպիական մրցումներից հետո, օգոստոսի 29-31ը  «Փարիզ- 2024»  թվականի պարալիմպիական խաղերում կանցկացվեն թեկվոնդոյի մրցումներ։