Ապրիլ 22, 2024 11:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական անհրաժեշտությունը

Իրանի երկաթուղային գիծը պետք է որքան հնարավոր է շուտ Հայաստանի տարածքով միացվի Վրաստանի երկաթգծին և նավահանգիստներին։ Այդ նավահանգիստների միջոցով Հյուսիս-Հարավ միջանցքը կկապվի Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի հետ։

Այս միջանցքի  վկարևորության մասին բազմաթիվ վերլուծություններ են հրապարակվել, սաակայն գործանկան որևէ քայլ չի արվել։ Կանխատեսվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի շնորհիվ Արևելքի և Արևմուտքի, Հարավային Ասիայի, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի միջև Իրանի տարածքով կտարանցվի 100 միլիոն տոննա բեռ։ Սակայն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր չեն արվել։ 
Իսկ ո՞րոնք են  պատճառները

1․ Թուրքիան չի համագործակցում Վանա լճի երկաթուղու խնդրի լուծման և այս ճանապարհով երկաթուղային բեռների ոչ տնետսական փոխադրման հարցում

2․ Մեծ բեռների արագ տեղափոխման հարցում Վոլգա գետի նեղուցի շուրջ առկա խնդիրը

3․  Իրանի երկաթուղին Շալամչեով կամ Խանաքինով  միացված չէ Իրաքին 

Այս խնդիրների լուծման հիմնական ուղիներից մեկը Իրանի երկաթուղին Հայաստանի տարածքով Վրաստանին միացնելն է։ Վրաստանի Փոթի նավահանգիստը աշխարհի ամենամեծ և առաջադեմ նավահանգիստներից մեկն է: Բաթումի նավահանգիստը նույնպես մեծ հնարավորություններ ունի։ 

Այդ նպատակին կարելի է  հասնել երկու ճանապարհով 

1․ Ռաշթ-Աստարա երկաթգիծը և Ադրբեջանի տարածքով Վրաստանին միանալը,  կամ Ջոլֆայի երկաթգիծը Նախիջևանին, այնտեղից էլ Հայաստանին ու Վրաստանին միացնելը, որն ամենաքիչ ներդրումներն է պահանջում, քանի որ դրա ենթակառուցվածքն առկա է։ 
Հավանաբար Ադրբեջանն առաջվա նման լուրջ չի համագործակցի Իրանի հետ։ Սակայն Թեհրանը պետք է ամեն ինչ անի՝ հայկական երկաթուղու կառուցման համար, որպեսզի կախվածություն չունենա Ադբեջանից ու Թուրքիայից։

Եթե նույնիսկ Ադրբեջանն այս ավելի շատ համագործակցի, այնուամենայնիվ երկաթուղային երթուղին բավարար չէ հյուսիս-հարավ միջանցքն իրականացնելու և տասնյակ միլիոնավոր տոննա բեռներ տեղափոխելու համար այս միջազգային միջանցքով։ Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ազգային անհրաժեշտություն է։ 

2- Երկրորդ ճանապարհը՝ Ջոլֆայից մինչև Հայաստանի սահմանին գտնվող սահմանված վայր  65 կիլոմետր երկաթուղու կառուցումն է 

Նկատի առնելով վերոնշյալը, Իրանն ու Հայաստանը պետք է երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր կնքեն։ 

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել նաև կոնսորցիում հնդիկ և չինացի ներդրողների մասնակցությամբ, որպեսզի բացի Իրանից և Հայաստանից, այս մեծ ծրագրի առավելություններից օգտվեն նաև այլ համախոհ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը։

Հեղինակ՝ Սեյեդ Հոսեյն Միրաֆազլի, Կովկասի հարցերով փորձագետ 
Աղբյուր՝ «Ռուզե նո» կայք