Ապրիլ 23, 2024 09:46 Asia/Tehran
  • Քանանի․ Հայ-ադրբեջանական սահմանային խնդրի կարգավորումն անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայունության հաստատման համար 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային խնդրի կարգավորումն անհրաժեշտ է Հարավաիյին Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման համար»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով սահմանի շուրջ Բաքվի ու Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության մասին հարցին, Նասեր Քանանին ասել է․ «Մենք հարգում ենք սահմանազատման համատեղ հանձնաժողովի նիստում Ադրբեջանի  և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Նա նշել է․ «Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար, անհրաժեշտ է, որ երկու երկրները շարունակեն սահմանային հարցերի լուծմանն ուղղված խաղաղ ջանքերը՝ փոխադարձաբար հարգելով միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։