Ապրիլ 23, 2024 16:32 Asia/Tehran
  • Եթե Իսրայելը սխալներ թույլ տա, ապա նրանից ոչինչ չի մնա․ Ռայիսին՝ Պակիստանի գիտական էլիտայի հետ հանդիպմանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Պակիստանի Փենջաբ նահանգի գիտական և մշակութային էլիտայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը հերթական անգամ սխալ թույլ տա և ոտնձգություն գործի Իրանի սուրբ հողի նկատմամբ, ապա իրավիճակն այլ կլինի, և պարզ չէ, թե այլևս այս ռեժիմից որևէ բան կմնա, թե ոչ։

Երեքշաբթի օրը, Պակիստան կատարած իր այցի երկրորդ օրը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, այցելելով Լահորի «GCU» համալսարան և հանդիպելով Փենջաբ նահանգի գիտական ​​և մշակութային էլիտայի հետ, հայտարարեց, որ Իրանի մեծ ժողովուրդը պատժեց Սիոնիստական ​​ռեժիմին՝ Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսության բաժնի վրա հարձակվելու հանցագործության համար, որը հակասում էր միջազգային բոլոր օրենքներին ու կոնվենցիաներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ հավելելով, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը եւս մեկ անգամ սխալ թույլ տա, ապա այլևս այս ռեժիմից ոչինի չիմնա։

Ռայիսին ասաց, որ իրականությանը չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում արևմուտքցիների պնդումը, ինչպես նաև մտքի ազատությանն աջակցելու նրանց պնդումը՝ հավելելով, որ Ամերիկայի և Արևմուտքի աջակցությունը Գազայում սիոնիստների կողմից ավելի քան 100.000 պաղեստինցիների սպանությանն ու վիրավորմանը ցույց է տալիս այն փաստը, որ այսօր մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողները ամերիկացիներն ու արևմուտքցիներն են, և մարդու իրավունքները պաշտպանելու նրանց պնդումը նույնպես սին է։

 

Պիտակ