Ապրիլ 23, 2024 16:42 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է լինելու Իրան-Իսրայել պատերազմն առանց Արևմուտքի միջամտության

Իսրայելի դեմ Իրանի պատժիչ հարձակման ավարտից հետո ռազմական վերլուծաբանները քննարկել են այս պատերազմի ասպեկտներն ու արդյունքները:

Այն ոլորտներից մեկը, որի վրա կենտրոնանում են շատ վերլուծաբաններ, Իսրայելի պաշտպանական համակարգի թուլությունն ու հզորությունն է: Ապրիլի 13-ին օկուպացված տարածքների վրա Իրանի   հարձակումներում Երկաթե գմբեթը ցույց տվեց իր թուլությունը և իրանական բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ճեղքեցին Իսրայելի պաշտպանական պատը։

Ռազմական վերլուծաբանները քննարկել են այս հարցը  և այն խնդիրները, որոնց Իսրայելը կբախվի հետագա հնարավոր պատերազմներում։

 

Իրանի պատժիչ հարձակումն Իսրայելի վրա՝ վերք, որը չի ապաքինվելու 

Սիոնիստական ​​ռեժիմի պաշտպանական համակարգի գործունեության մասին Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի հայտարարություններն ավելի շատ կասկածներ են առաջացրել արևմտյան խոշոր տերությունների օգնության բացակայության դեպքում օկուպանտների կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ՝ Իրանի հարձակմանը և պաղեստինյան դիմադրության հարձակումներին՝ դիմակայելու հարցում: 

Օլմերթն ասել է,-«Իսրայելական բանակին չէր հաջողվի հետ մղել Իրանի թիրախների ավելի քան 75 տոկոսն առանց այլ երկրների (իր դաշնակիցների) օգնության»։

Ռազմական և ռազմավարական հարցերի փորձագետ, գնդապետ Հաթամ Քարիմ ալ-Ֆալահիի կարծիքով՝  այս հայտարարությունը չափազանցված  է։

Հաթամ Քարիմ ալ-Ֆալահին   համոզված է, որ Իսրայելը միայնակ չէր  կարող  որսալ և ոչնչացնել Իրանի  անօդաչու թռչող սարքերի և հրթիռների 75%-ը, սակայն այս ռազմական վերլուծաբանը Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ Իսրայելը միայնակ է Իրանի դիմաց և այդ պատճառով. նա ի վիճակի չէ մեծ պատերազմ մղել Իրանի դեմ։ 

Al Jazeera հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Իրանը անցյալ ուրբաթ լուսադեմին հայտարարեց, որ Սպահանի երկնքում պայթյուններ են տեղի ունեցել և հաստատեց, որ Իրանի դեմ հրթիռային հարձակում չի եղել և երկրի զգայուն օբյեկտներին վնաս չի հասցվել։ Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի պաշտոնյաներին, հաղորդել են, որ Իսրայելը հարձակվել է Սպահանի վրա՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի  հարձակումների։

Ըստ Հաթեմ Քարիմ ալ-Ֆալահիի վերլուծության՝ Իրանի հարձակումը բազմաթիվ ճշմարտություններ է բացահայտել իսրայելական բանակի հնարավորությունների մասին։ Բացահայտված թույլ կողմերի թվում է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի խոցելիությունը։ Այդ ընթացքում ավելի ակնհայտ դարձավ Երկաթե գմբեթի թուլությունը։

«Երկաթե գմբեթը» նախկինում չէր կարողացել դիմակայել Գազայի հատվածից արձակված հրթիռներին։

Ալ-Ֆալահին այս կապակցությամբ  հավելել է,-«Իսրայելը չի ​​կարող որսալ և խոցել օկուպացված տարածքների ուղղությամբ արձակված հրթիռների նույնիսկ 25%-ը՝ առանց իր 3 դաշնակից գերտերությունների՝  ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի միջամտության»։

 

Ի՞նչ զինատեսակներ են կիրառվել վերջին հարձակումների ժամանակ։

Ալ-Ֆալահիի խոսքով՝ Իսրայելն ունի հակաօդային պաշտպանության երեք համակարգ՝ «Երկաթե գմբեթ», «Դավթի պարսատիկ» և «Խեց»:

Բացի դրանցից, Սիոնիստական ​​ռեժիմն ունի որսացող ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության տարբեր զինատեսակներ, որոնք օգտագործվում են որպես արդյունավետ զենք՝ թշնամու ինքնաթիռները խոցելու համար։ Սակայն այս ուշագրավ սարքավորումները չկարողացան դիմակայել Իրանի հրթիռային և անօդաչուների հարձակումներին, և Իրանի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացան  ճեղքել Իսրայելի պաշտպանական գիծը։

«Ալ Ջազիրայի» ռազմական և ռազմավարական փորձագետը նշում է, որ Իրանը չի օգտագործել իր առաջադեմ զենքերը Իսրայելի վրա հարձակման ժամանակ, այլ միայն օգտագործել է իր հին զենքերը և այդ  ԱԹՍ-ներից շատերը ցածր արագությամբ և բացահայտորեն  ուղարկեց  դեպի օկուպացված տարածքներ թշնամուն մոլորեցնելու համար։ 

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն, Անգլիան և Ֆրանսիան մասնակցել են ապրիլի 13-ին Իսրայելին թիրախ դարձրած իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հետ մղմանը և իրենց բացարձակ աջակցությունը հայտնել Թել Ավիվին, սակայն հայտարարել են, որ չեն ցանկանում սրել լարվածությունը տարածաշրջանում։

Al Jazeera-ի վերլուծաբանն ընդգծել է, որ այն պատերազմում, որին կմասնակցեն միայն Իրանն ու Իսրայելը, Սիոնիստական ​​ռեժիմը ոչ մի շանս չի կարող ունենալ։