Ապրիլ 23, 2024 16:47 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար. Պակիստանը Իրանից գազ ներկրելու ցանկություն է հայտնել

Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Իսլամաբադը շահագրգռված է արագ շահագործման հանձնել դեպի Պակիստան իրանական գազի արտահանման խողովակաշարը (IP):

Էներգետիկայի ոլորտում Թեհրանի և Իսլամաբադի միջև կարևորագույն նախագիծը Իրանից Պակիստան գազի արտահանման խողովակաշարի (IP Pipeline) կառուցումն է, որի ծրագիրն սկսվել է իրականացվել մոտ 15 տարի առաջ, սակայն կյանքի չի կոչվել տարբեր պատճառներով։ Իրանական գազը Պակիստան արտահանելու համար անհրաժեշտ խողովակաշարն Իրանի տարածքում արդեն կառուցված է, իսկ պակիստանյան կողմում անհրաժեշտ խողովակաշարի կառուցմամբ հնարավոր կլինի գազ արտահանել։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Իսլամաբադ կատարած այցի շրջանակներում Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, նշելով, որ պակիստանյան կողմը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել գազի հոսքը այս խողովակաշարով, ասաց, որ այս գործը արագացնելու համար Պակիստանը ներկայումս պայմանագրեր է կնքում տարբեր ընկերությունների հետ:

Երկուշաբթի օրը Իրանի նավթի նախարարը Իսլամաբադում հանդիպել և զրուցել է Պակիստանի նավթի նախարար Մոսադեղ Մասուդ Մալեքի հետ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման, հատկապես էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում, երկկողմ համագործակցության զարգացման և Իրանից Պակիստան տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանման շուրջ:

Նշելով, որ լավ հնարավորություններ կան երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, Պակիստանի նավթի նախարարն ասաց, որ Իրանի և Պակիստանի միջև էներգետիկայի ոլորտում բանակցությունների առաջին փուլն անցկացվել է, և հաջորդ փուլերում հետամուտ կլինեն այդ գործընթացին։

Պակիստանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ Թեհրանը և Իսլամաբադը շարունակում են համագործակցել՝ տարածաշրջանի բարգավաճման և միմյանց ազգերի շահերն ապահովելու համար։