Ապրիլ 23, 2024 17:33 Asia/Tehran
  • Իրանահայերի անհամաձայնությունը Զանգեզուրի միջանցքի կեղծ ծրագրին. «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը հող է պատրաստում ցեղասպանության կրկնության համար»

Իրանահայերը հերթական անգամ հայտնեցին իրենց անհամաձայնությունը «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ծրագրին և ի նշան բողոքի՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատին տեղադրել են մեծ պաստառ, որտեղ գրված է. «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը հող է պատրաստում ցեղասպանության կրկնության համար»։

Զանգեզուրի միջանցքի պլանի համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի Հարավային տարածքով կմիանա Նախիջևանին։

Փորձագետների կարծիքով՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, բացի Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգելուց, շատ լուրջ հետեւանքներ կունենա նաեւ Իրանի ու Ռուսաստանի համար։ Որովհետև երաշխիք չկա, որ այս միջանցքը ժամանակի ընթացքում չի դառնա Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներթափանցման միջանցքը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունն ամբողջացնելու համար։

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ավելի վաղ ընդգծել էր, որ Զանգեզուրի միջանցքը հիմք է ստեղծում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության համար և համարվում է սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է:

Քաղաքագետները զգուշացրել են, որ Զանգեզուրի միջոցով Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի և Իսրայելի ռեժիմի ներթափանցմամբ տարածաշրջանի երկրները շատ ավելի մեծ գին կվճարեն դրա համար։