Ապրիլ 24, 2024 10:04 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի․ Իրանի հակաիսրայելական պատժիչ գործողությունից հետո, տարածաշրջանում իրավիճակը փոխվել է

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է, որ Իրանի հակաիսրայելական պատժիչ գործողությունից հետո, տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։

Զինվորականների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացած Ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի համալիր նախագծի  ներկայացման արարողության ժամանակ, Բաղերին ասել է․ «Իրանը պատժիչ գործողությամբ պատասխանեց Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակմանը»։ 

Ապրիլի 14-ին Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հրթիռներով ու ԱԹՍ-ներով իրականացրեց հակաիսրայելական «Ճշմարիտ խոստում»  պատժիչ գործողությունը։

Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումից հետո, ԻԻՀ առաջնորդը հայտարարեց, որ դա հարձակում էր Իրանի տարածքի վրա և Սիոնիստական ռեժիմը պետք է պատժվի դրա համար։