Ապրիլ 24, 2024 16:52 Asia/Tehran
  • Իրանի անապատում ԱՄՆ-ի կրած պարտությունը
    Իրանի անապատում ԱՄՆ-ի կրած պարտությունը

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մոտ 15 ամիս անց, 1980թ ապրիլի 25-ին, ԱՄՆ-ն Իրանի Թաբաս անապատում իրականացրեց «Արծվի ճանկ» գործողությունը, սակայն ձախողվեց։

ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը որոշում էր կայացրել հարձակվել Իրանի վրա։ Պատրվակը 1979թ աշնանն իրանցի ուսանողների կողմից գերի վերցված ամերիկացի լրտեսների ազատ արձակումն էր։ Սակայն իրական նպատակն Իրանի ռազմական ու քաղաքական կենտրոնների վրա հարձակումն էր և համակարգի տապալումը։ 

Իրանցի ուսանողների գործողություններից շփոթված ամերիկացի պաշտոնյաները փորձում էին Իրանում իրենց գործակալների, արևմտյան ԶԼՄ-ների ու ամերիկյան զինուժի  միջոցով իշխանության բերել ամերիկամետ ուժի։ 

 

Ամերիկյան ուժերի մուտքն Իրան 

Ծրագրի համաձայն՝ 1980թ մայիսի 4-ին յոթ  C-130 ինքնաթիռ և ութ ուղղաթիռ մտան Իրանի օդային տարածք։ Օդանավերը տեղափոխում էին ամերիկացի հատուկ ջոկատայիններին, ինչպես նաև առաջադեմ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ամենագնացներ, արագ և հատուկ գործողության մոտոցիկլետներ և այլն։

Ամերիկացիներն Իրանի տարածք մուտք գործեցին երկրի հարավային սահմանից, արևմտամետ նախագահ Բանի Սադրի հետ համակարգմամբ և առանց խոչընդոտի վայրէջք կատարեցին Թաբաս  անապատում։ Պայմանավորվածության համաձայն՝ ՀՕՊ տեխնիկան տեղափոխվել էր տարածքից և կեսգիշերին ամերիկյան ուժերը մտան   անապատ։
 

Գործողությունը ձախողվեց, ամերիկացի զինվորների մեծ մասը զոհվեցին, իսկ տեխնիկան ոչնչացվեց

Անապատում գտնվելու ժամանակ ամերիկյան ուղղաթիռներից մեկը C -130 ինքնաթիռի օգնությամբ լիցքավորվելուց հետո օդ է բարձրանում և բախվում ինքնաթիռին։ Արդյունքում երկուսն էլ հրդեհվում են։  

Թաբաս անապատում պայթած ամերիկյան C-130 ինքնաթիռը

Այնուհետև անապատում ավազի փոթորիկ է  բարձրանւմ, ինչի հետևանքով խափանվում է ևս 2 ուղղաթիռ։ Ջիմի Քարթերի հրամանով, ամերիկացիները գիշերով հեռանում են անապատից, վախենալով, որ կարող են գերեվարվել իրանական ուժերի կողմից, կամ կործանվել ավազի փոթորիկի պատճառով։

Ամերիկյան ուղղաթիռները Թաբաս անապատում

Ամերիկացիներն այնքան են շտապել, որ ուղղաթիռների մեջ թողել են ութ զոհված զինվորների դիերն ու գաղտնի փաստաթղթեր։ 

Զոհված ամերիկացի զինծառայողները
Զոհված ամերիկացի զինծառայողները

 

Ուղերձներ 

Թաբաս անապատում կրած պարտությունն ուժեղ հարված էր ԱՄՆ-ի համար ու սկանդալ առաջացրեց Սպիտակ տանը։ Ամերիկան ցանկանում էր պատժել Իրանի ժողովրդին՝ Փահլավի  ռեժիմին հեռացնելու և ամերիկացի լրտեսների ձերբակալության համար, սակայն տեղի ունեցավ  հակառակը։ 

Իմամ Խամենեին այցելել է Թաբաս աանապատ, որտեղ գտնվում է ամերիկյան կործանված տեխնիկան 
Իմամ Խամենեին այցելել է Թաբաս աանապատ, որտեղ գտնվում է ամերիկյան կործանված տեխնիկան 

Այս միջադեպից հետո Իրանի ժողովուրդն ավելի զգոն դարձավ Արևմուտքի միջամտությունների  նկատմամբ։ Քարթերը նպատակ ուներ ամերիկացի լրտեսների ազատ արձակելը որպես առիթ օգտագործել վերընտրվելու համար։ Սակայն Թաբաս անապատում պարտվելու և ամերիկացի լրտեսներին մինչև ընտրությունները պահելու ԻԻՀ առաջնորդ իմամ Խոմեյնու որոշման հետևանքով, ամերիկացիները չքվեարկեցին նրա օգտին։

Ավելի ուշ, հարցազրույցներից մեկում,  Քարթերն ասել է․
«Իմ նախագահության շրջանն ԱՄՆ-ում ամենավատ շրջանն էր, քանի որ ամերիկյան կառավարությունն Իրանում իմամ Խոմեյնու պատանդն էր»։