Ապրիլ 24, 2024 18:08 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Շրի Լանկայում իրանցի ինժեներների գլուխգործոց հանդիսացող «Ումա Օյա»  (Uma Oya)  ամբարտակի և էլեկտրակայանի բազմաֆունկցիոնալ նախագծի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է. -«Իրանը հիդրոէներգետիկայի խոշոր ծրագրեր ու նախագծեր է իրականացնում ավելի քան 20 երկրներում»։

«Արևմտյան երկրները փորձում էին համոզել, որ միայն իրենց տրամադրության տակ են գտնվում  գիտելիքն ու տեխնոլոգիան, սակայն այսօր իրանցի մասնագետների և գիտնականների կարող ձեռքերը մեծ գործեր են արել և անում են ոչ միայն Իրանում, այլև ամբողջ Ասիա մայրցամաքում և  տարածաշրջանի երկրներում», նշել է Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ ասիական և հարևան երկրների դիրքին, ԻԻՀ նախագահն ասել է.-«Իրանի և Շրի Լանկայի հարաբերությունը՝ ասիական երկրի և անկախ ու համախոհ երկրի հետ հարաբերություն  է, որը կարող է լուսավոր ապագա  կերտել երկու երկրների և երկու ժողովուրդների համար»։

Նշելով, որ Իրանին մեկուսացնելու թշնամիների ջանքերը ձախողվել են, Ռայիսին հավելել է. -«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է մասնակցել Շրի Լանկայի առաջընթացին և  իր  ամբողջ փորձը տրամադրել այդ երկրին, որը արդյունքն է իրանցի տղամարդկանց և  կանանց 45 տարվա   ջանքերի»։

Պիտակ