Ապրիլ 27, 2024 17:01 Asia/Tehran
  • Խաղաղության ու  անվտանգության ապահովման գործում և ահաբեկչության դեմ պայքարում Իրանը միջազգային հանրության կարևոր գործընկերներից մեկն է. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր գործընկերներից մեկն է:

Նասեր Քանանի Չաֆին խստորեն դատապարտել է երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, ինչպես նաև Եվրախորհրդարանի բանաձևը և Իրանի դեմ պնդումները՝ քննադատելով եվրոպական երկրների կողմից ԱՄՆ-ի կառավարության անարդար մոտեցմանը   ցուցաբերվող աջակցությունը։

Քանանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հնարավորությունները համաչափ են նրա անվտանգության և ազգային շահերի ապահովման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև ցանկացած արտաքին սպառնալիքների ու ագրեսիայի դեմ օրինական պաշտպանության և զսպման կարիքներին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցները վերածել են ինքնաբավության և ինքնապահովման հնարավորության՝ Իրանի պաշտպանական և ռազմական կարողությունների ամրապնդման և զարգացման գործում։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև տարածաշրջանում լարվածության ու անապահովության հիմնական աղբյուրն ու պատճառը համարեց Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր մոտեցումը և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աջակցությունն այս ռեժիմին, և կրկին մերժելով ուկրաինական պատերազմում իրանական զենքի օգտագործման հետ կապված պնդումները, նա ընդգծեց Ամերիկան ​​և Եվրոպան ազնիվ վճռականություն չունեն Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար։

Քանանին այնուհետև դատապարտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Եվրախորհրդարանի փորձը և նշել, որ եթե Տարածաշրջանում ԻՀՊԿ-ի և նրա ահաբեկչության դեմ պայքարում նահատակված խորհրդականների խիզախությունն ու նվիրումը չլինեին, ապա ԻԼԻՊ-ի ահաբեկչությունը կհասներ մինչև Եվրախորհրդարանի մատույցներ ու Ամերիկայի սիրտը և կսպառնար տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությանը։

 

Պիտակ