Մայիս 09, 2024 16:04 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է Միջազգային քրեական դատարանի նկատմամբ ճնշումների գործադրումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի դատավորներին ուղղված՝ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի որոշ ներկայացուցիչների սպառնալիքներն ու ճնշումների գործադրումը մտահոգիչ  ու ամոթալի է։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանաին X-ում գրել է․ «ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ Սենատի մի խումբ ներկայացուցիչներ փորձում են սպառնալ և ճնշում գործադրել Միջազգային քրեական դատարանի դատախազների և դատավորների վրա, Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական պաշտոնյաների կողմից ռազմական հանցագործությունների և ցեղասպանության  անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Սա ամոթալի և մտահոգիչ է»։

Նա նշել է․ «Միջազգային քրեական դատարանի դատախազների և դատավորների աշխատանքին  միջամտությունը հակասում է պատերազմական հանցագործներին պատժելու  դատարանի նպատակներին։ Իսկ նման սպառնալիքների դեմ  լռությունը կկանխի արդարադատության իրականացումը և կնպաստի պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունների շարունակությանը»։

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարել են, որ եթե Հաագայի դատարանը Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ձերբակալության վճիռ արձակի, իրենք կբարձրացնեն այս դատարանի դատավորներին պատժելու մասին օրենքի հարցը։

Պիտակ