Իրանի ռազմավարական տեսակետը՝ տարածաշրջանային երկխոսության և համագործակցության վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում երկխոսությունը և համագործակցությունը։
«Հանուն համագործակցության և փոխգործակցության» խորագրով իրանա-արաբական երկխոսությունների երրորդ համաժողովի շրջանակներում, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Հարևան և տարածաշրջանային երկրների հետ երկխոսության, համագործակցության և սիներգիայի վրա հիմնված Իրանի կառավարության քաղաքականությունը մեծ արդյունքներ է ապահովել վստահության ձևավորման, համակողմանի մոտեցման կայունացման և իրական ու շոշափելի ձեռքբերումների հասնելու գործում»։
Կարևորելով հարևանների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկխոսությունն ու փոխգործակցությունը, ինչը դրական է ազդում տարածաշրջանային զարգացումների վրա, Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը պատրաստ է համատեղ քայլեր ձեռնարկել և շարունակել այդ ճանապարհը։