Իրանի ռազմավարական տեսակետը՝ տարածաշրջանային երկխոսության և համագործակցության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i217882-Իրանի_ռազմավարական_տեսակետը_տարածաշրջանային_երկխոսության_և_համագործակցության_վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում երկխոսությունը և համագործակցությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 13, 2024 11:38 Asia/Tehran
  • Իրանի ռազմավարական տեսակետը՝ տարածաշրջանային երկխոսության և համագործակցության վերաբերյալ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում երկխոսությունը և համագործակցությունը։

«Հանուն համագործակցության և փոխգործակցության» խորագրով իրանա-արաբական երկխոսությունների երրորդ համաժողովի շրջանակներում, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Հարևան և տարածաշրջանային   երկրների հետ երկխոսության, համագործակցության և սիներգիայի վրա հիմնված Իրանի կառավարության քաղաքականությունը  մեծ արդյունքներ է ապահովել վստահության ձևավորման, համակողմանի մոտեցման կայունացման և իրական ու շոշափելի ձեռքբերումների հասնելու գործում»։

Կարևորելով հարևանների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ  երկխոսությունն ու փոխգործակցությունը, ինչը դրական է ազդում տարածաշրջանային զարգացումների վրա, Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը պատրաստ է համատեղ քայլեր ձեռնարկել և շարունակել այդ ճանապարհը։