Թեհրանը դատապարտել է Արաբական լիգայի ղեկավարների պնդումը իրանական երեք կղզիների վերաբերյալ
(last modified Fri, 17 May 2024 14:06:48 GMT )
Մայիս 17, 2024 17:36 Asia/Tehran
  • Թեհրանը դատապարտել է Արաբական լիգայի ղեկավարների պնդումը իրանական երեք կղզիների վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն անընդունելի է համարել Պարսից ծոցում գտնվող իրանական երեք կղզիների վերաբերյալ Բահրեյնում Արաբական լիգայի 33-րդ գագաթնաժողովի հայտարարության մեջ ներառված դրույթը և դատապարտել է այն։

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ իրանական երեք կղզիների վերաբերյալ Արաբական լիգայի վերջին հայտարարությանը հակադարձելով՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ուրբաթ օրը ասել է. - Բու Մուսա, Մեծ  և Փոքր Թոնբ երեք կղզիները Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անբաժանելի և հավերժական մասն են կազմում, և անընդունելի են այս հայտարարության մեջ արված անհիմն պնդումները։

Վերջին տարիներին Արաբական Միացյալ Էմիրությունները տարածքային պահանջ ներկայացրեց իրանական երեք կղզիների նկատմամբ։ Սակայն Իրանը 68 տարի անց, 1971 թվականի նոյեմբերի 30-ին երբ Իրանը Բրիտանիայից հետ վերցրեց Բու Մուսա, Մեծ  և Փոքր Թոնբ  երեք կղզիները, Արաբական Միացյալ Էմիրություններ անունով երկիր գոյություն չուներ և այս երկիրը ստեղծվել է 1971 թվականի դեկտեմբերի 2-ին բրիտանական գաղութատիրությունից 6 էմիրությունների անկախացումից հետո, իսկ 1972 թվականի փետրվարի 9-ին դրան ավելացել է յոթերորդ էմիրությունը՝ Ռաս Ալ Խայման։