Իրանի հոկեյի տղամարդկանց հավաքականը  փայլել է Ասիայի առաջնությունում
(last modified 2024-05-23T12:22:29+00:00 )
Մայիս 23, 2024 15:52 Asia/Tehran
  • Իրանի հոկեյի տղամարդկանց հավաքականը  փայլել է Ասիայի առաջնությունում

Հաղթելով Տաջիկստանի հավաքականին, Իրանի հոկեյի տղամարդկանց  հավաքականը գրավել է իր խմբի առաջին հորիզոնականը։

Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ հոկեյի Իրանի տղամարդկանց հավաքականը, որն ավելի վաղ խմբային փուլում հաղթել էր Թաիլանդի և Սինգապուրի թիմերին, 37:0 հաշվով հաղթել է Տաջիկստանի հավաքականին և զբաղեցրել իր խմբի առաջին հորիզոնականը։

Խաղի ընթացքում գոլերի հեղինակ են դարձել Ամիր Մահդի Միրզախանին՝ 15 գոլով, Փայամ Լաշգարին և Մոհամմադ Յամանին՝ 5-ական, Մեհդի Շահրոխին՝ 4, Համիդ Նորանյանը, Սաջադ Մամիզադեն և Արիֆ Համեդին  2-ական, իսկ Արիֆ Մոհամադին և Մոհամմադ Էթնի Աշրին՝ մեկական գոլերով:

Լավագույն խաղացող է ընտրվել Մոհամմադ Յամանին։

Ղազախստանում ընթանում է հոկեյի Ասիայի առաջնությունը, որի ընթացքում առաջին և երկրոդ տեղերը գրաված թիմերը ձեռք կբերեն 2025 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։

 

Պիտակ