Մեկնաբանություն-Իրանի Կասպյան նավահանգստի բացումը, Հյուսիս-Հարավ միջանցքի փայլուն գոհարը
Որպես Իրանի կարևորագույն և առաջնահերթ երկաթուղային նախագծերից մեկը՝ «Ռաշտ-Կասպյան նավահանգիստ» երկաթգիծը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին Հյուսիս-Հարավ միջանցքի ամբողջացման նպատակով։
Իրանի հյուսիսում գտնվող 37 կիլոմետրանոց «Ռաշտ-Կասպյան նավահանգիստ» երկաթգծի շինարարությունը գրեթե ավարտված է և շուտով շահագործման կհանձնվի։
Այս երկաթուղային նախագիծը ծովից դեպի ծով երկաթուղային միջանցքի վերջին հատվածն է, որը երկրի հարավային նավահանգիստները կապում է Գիլան նահանգի հյուսիսային նավահանգիստների հետ և հնարավորություն է ընձեռում Իրանի տարածքով համակցված բեռնափոխադրումներ իրականացնել տարածաշրջանի համար։ Ներկայումս այս նավահանգստի նախնական տարողունակությունը գնահատվում է տարեկան 3-ից 5 մլն տոննա, և դա այն դեպքում,երբ կառավարական փորձագետների խոսքով՝ առաջիկա տարիներին այս նավահանգստի վերջնական թողունակությունը կհասնի տարեկան 15 մլն տոննայի։
Կասպյան նավահանգիստը ներկայումս ունի երկու ակտիվ նավամատույց, որոնց կիրառումը նախագծված է միջազգային ստանդարտների համաձայն և հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ առանցքի համաձայնագրերի շրջանակներում տարբեր երկրներին պատկանող տարանցիկ ապրանքների և բեռնարկղերի տեղափոխումը, ծովային տրանսպորտը, ներառյալ (ուղևորներ, բեռներ և վառելիք) և ծովային արդյունաբերության և հարակից գործունեության զարգացումը:
Թեև Իրանի երկաթուղային ցանցը ներկայումս միացած է Ամիրաբադ նավահանգստին, սակայն Իրանի առևտրագործընկերների՝ Ռուսաստանի և Չինաստանի կենտրոնացումը Կասպյան նավահանգստի վրա, հանգեցրել է այս նավահանգստի կարևորության մեծացմանը Իրանի համար:
Ղազախստանի Ակտաու նավահանգստում գործող չինական ընկերություններն անցյալ տարիների ընթացքում ամբողջությամբ կենտրոնացել են այս նավահանգստային համալիրի վրա՝ Իրանի հյուսիսից ապրանքների արտահանման և տարանցման համար։ Դրա պատճառն այն է, որ Կասպյան նահանգիստը մոտ է այնպիսի ռազմավարական կետերին, ինչպիսին է Աստարա նավահանգիստը և նրա մերձավորությունը Իրաքյան Քրդստանին, ինչը այն չինական նավթային ընկերություններին, որոնք ակտիվ են Միջին միջանցքի գոտում և ճանապարհին, թույլ է տալիս նավթի բեռները, հատկապես բիտումն ու նավթաքիմիական արտադրանքը Կասպյանի միջոցով տեղափոխել և հասցնել Ղազախստանի Ակտաու ափամերձ քաղաք:
Փաստորեն, այս նավահանգիստը կարող է ձևավորել Հյուսիս-Հարավ միջանցքի կենտրոնական, արևմտյան և արևելյան ճյուղերը, ապահովելու Իրանի երկաթուղու տարանցիկ կապը Կասպից ծովի և այս լճի տարածքում Իրանի առևտրային գործընկերների հետ։
Բացի այդ, չինացի գործարարների և առևտրային ընկերությունների ներկայությունը Կասպից ծովում և դրա միջով անցնող միջին միջանցքը կարող են արդյունավետ դեր ունենալ այդ ընկերությունները Իրանի երկաթուղային ցանցի միջոցով հարավի հետ կապելու հարցում։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս նավահանգստային համալիրի ավարտը և դրա ողջ հզորությունների օգտագործումը կարող են առանցքային դեր խաղալ Իրանի երկաթուղային տրանզիտային եկամուտների ավելացման գործում։
Ի դեպ Ռաշտ-Կասպյան երկաթուղային գծի շահագործումը հիմք է հանդիսանում ԵԱՏՄ-ի անդամների և Պարսից ծոցի հարավային ափի երկրների միջև հարաբերությունների զարգացման համար և հանդիսանում է ազատ գոտիների ոլորտում դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականության իրականացման կարևորագույն ցուցանիշներից մեկը։
Այս նախագծի իրականացումը,Գիլան նահանգում ներքին բեռների և ուղևորների տեղափոխման գործում մեծ նշանակություն ունենալուց բացի, Իրանի հյուսիսային հատվածը երկաթուղային նոր միջանցք ստեղծելու տեսանկյունից շատ կարևոր է երկրի արտահանման և ներմուծման, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններից դեպի Պարսից ծոց, միջազգային բաց ջրեր և Իրանի այլ հարևան երկրներ ապրանքների տարանցման համար։