Իրանի թեթև ատլետիկայի հավաքականը դարձել է Ասիայի մրցաշարի չեմպիոն
(last modified Mon, 03 Jun 2024 06:47:49 GMT )
Հունիս 03, 2024 10:17 Asia/Tehran
  • Իրանի թեթև ատլետիկայի հավաքականը դարձել է  Ասիայի մրցաշարի չեմպիոն

Մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը Իրաքի Բասրա քաղաքում անցկացվեցին աթլետիկայի Արևմտյան Ասիայի առաջնության 3 մրցումներ։

Մրցաշարի ավարտին Իրանի  հավաքականը նվաճեց 21 ոսկե, 16 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Մրցույթը հյուրընկալող Իրաքը 9 ոսկե, 13 արծաթե և 17 բրոնզե մեդալներով զբաղեցրեց  երկրորդ տեղը, իսկ Կատարը՝ 6 ոսկե, 2 արծաթե և  4 բրոնզե մեդալներով, կանգնեց երրորդ տեղում։

Իրանցի մարզուհիները շատ լավ հանդես եկան մրցաշարում։ Նրանք նվաճեցին հավաքականի 40 մեդալներից 17 ոսկե, 12 արծաթե և երկու բրոնզե մեդալները և սահմանեցին 4 ազգային ռեկորդ։

Տղամարդկանց բաժնում Իրանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Իրանի հավաքականի լուսանկարը

Մրցաշարին Իրանի հավաքականը մասնակցեց 40 մարզիկներով։