Բաղերին ընդգծել է Սիոնիստական ռեժիմի դեմ իսլամական պետությունների հնարավորությունները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսլամական պետությունների ողջ հնարավորությունները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը Սիոնիստական ռեժիմին դիմակայելու համար։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շոքրիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակմանը և դեպի Ռաֆահ դրա տարածմանը, կոչ է արել իսլամական երկրները հավաքական քայլեր ձեռնարկեն՝ օգտագործելով բոլոր առկա հնարավորությունները, ներառյալ Իսլամական համագործակցության կազմակերպության կարողությունները՝ դադարեցնելու սիոնիստների ցեղասպանությունը Գազայում և արագացնելու միջազգային մարդասիրական օգնության առաքումն այս տարածաշրջան։
Բաղերին երախտագիտություն հայտնելով նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակության կապակցությամբ Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Իրանի կառավարությանն ու ժողովրդին ցավակցական ուղերձներ հղելու համար, ընդգծել է երկխոսությունը շարունակելու և փոխադարձ հարգանքի սկզբունքի և երկու ժողովուրդների շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունների վերականգնման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը։
Այս հեռախոսազրույցում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շոքրին հարաբերությունները վերսկսելու և տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար երկու երկրների պաշտոնյաների բանակցությունները կառուցողական որակելով ասել է,- «Եգիպտոսի կառավարության ջանքերը վերջին ամիսներին ուղղված են եղել Գազայի դեմ պատերազմի դադարեցմանը և Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար անհրաժեշտ դյուրությունների ստեղծմանը»:
Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները պայմանավորվել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը դադարեցնելու և Պաղեստինի ժողովրդի տառապանքը նվազեցնելու վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու շուրջ։