Իրանը և Հայաստանը մաքսային արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելության մեծացման վերաբերյալ համաձայնութեան են հասել
https://parstoday.ir/hy/news/iran-i218906-Իրանը_և_Հայաստանը_մաքսային_արտահանման_և_տարանցիկ_փոխադրողների_ընդունելության_մեծացման_վերաբերյալ_համաձայնութեան_են_հասել
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզի և Հայաստանի Մեղրիի մաքսավորները պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական կողմի կողմից արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելությունը մեծացնելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2024 13:11 Asia/Tehran
  • Իրանը և Հայաստանը մաքսային արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելության մեծացման վերաբերյալ համաձայնութեան են հասել

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզի և Հայաստանի Մեղրիի մաքսավորները պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական կողմի կողմից արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելությունը մեծացնելու վերաբերյալ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Նորդուզի մաքսատան տնօրեն Ռեզա Թաղիզադեն հինգշաբթի օրը, հայկական կողմի հետ համատեղ հանդիպման ժամանակ մատնանշեց Նորդուզի սահմանին արտահանման և տարանցիկ ապրանքներ տեղափոխող վարորդների կողմից բարձրացված խնդիրները և ընդգծեց բեռնատարների ընդունման կարողությունների ավելացման անհրաժեշտությունը։ 

Կարևորելով ապրանքների մաքսանենգության դեմ պայքարում կանխարգելիչ մաքսային միջոցառումները, Ռեզա Թաղիզադեն ցանկություն է հայտնել երկու երկրների կենտրոնական մաքսատների կողմից ստեղծել անհրաժեշտ հարթակներ երկու երկրների սահմանային մաքսակետերի միջև տեղեկատվության և մաքսային փաստաթղթերի փոխանակման համար, ինչը նաև ողջունել է հայկական կողմը:

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզ սահմանը Իրանի միակ ցամաքային սահմանն է Հայաստանի և Եվրասիական միության անդամ երկրների հետ, որտեղով ամեն օր անցնում է մոտ 400 բեռնատար։