Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը
https://parstoday.ir/hy/news/iran-i219026-Իրանում_սկսվել_է_նախագահական_ընտրությունների_քարոզարշավը
Երկուշաբթի երեկոյան մեկնարկել է Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների ռադիո-հեռուստատեսային գովազդի առաջին օրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2024 13:14 Asia/Tehran
  • Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Երկուշաբթի երեկոյան մեկնարկել է Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների ռադիո-հեռուստատեսային գովազդի առաջին օրը։

Sahab լրատվական գործակալության տեղեկացմամբ, Մասուդ Փեզեշքյանը, Մոսթաֆա Փուրմոհամմադին, Սայիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը և Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմին Պահապանների խորհրդի կողմից առաջադրված վեց թեկնածուներն են, ովքեր հնարավորություն ունեն հունիսի 10-ից 26-ը ժողովրդի հետ խոսել իրենց ծրագրերի մասին և ազգային լրատվամիջոցը, ինչպես նախորդ շրջաններում, հավասար ժամանակ է հատկացրել բոլոր թեկնածուների գովազդին։

Իրանի նախագահական ընտրությունների մասին օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ թեկնածուների նախընտրական գործունեությունը կավարտվի քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ի առավոտյան ժամը 8:00-ին: