Իրանցի մարզուհիներն ու մարզիկները հաղթանակներ են գրանցել շախմատի և վոլեյբոլի մրցումներում
https://parstoday.ir/hy/news/iran-i219170
Երկուշաբթի օրը Ղազախստանի Ալմաթիում մեկնարկել է շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունիս 13, 2024 11:19 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհիներն ու մարզիկները հաղթանակներ են գրանցել շախմատի և վոլեյբոլի մրցումներում

Երկուշաբթի օրը Ղազախստանի Ալմաթիում մեկնարկել է շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող իրանցի շախմատիստուհի Մահսա Ալավին նվաճել է կայծակնային շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Հաջողությամբ հաղթելով բոլոր յոթ պարտիաներում, Ալավին Իրանի հավաքականին բերել է առաջին ոսկե մեդալը։

Իրանի վոլեյբոլի կանանց մինչև 18 տարեկանների ազգային հավաքականը նույնպես հաղթել է  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի  առաջնության չեմպիոնի կոչումը։ Իրանի վոլեյբոլիստուհիները 6 անընդմեջ հաղթանակ տանելով և միայն մեկ սեթում պարտություն կրելով, դարձել են Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում անցկացված մրցաշարի չեմպիոն։

Աշխարհի առաջնության նախապատրաստական խաղում Իրանի վոլեյբոլի մինչև 17 տարեկան տղաների ազգային հավաքականը նվաճել է Կենտրոնական Ասիայի մինչև 18 տարեկան տղաների մրցումների փոխչեմպիոնի կոչումը։