Հունիս 15, 2024 17:32 Asia/Tehran
  • Իրանը պատրաստվում է մի քանի արբանյակներ արձակել

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը հայտարարել է այս տարի մի քանի արբանյակներ արձակելու Թեհրանի որոշման մասին։

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարեց, որ Իրանը այս տարի արբանյակներ արձակելու մի քանի ծրագիր ունի՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը 13-րդ կառավարության շրջանում իր զոհված նախագահի վճռակամությամբ հասել է տիեզերական նշանակալի նվաճումների։

 Ինչպես հաղորդում է ParsToday-ը, Սալարիեն այս առնչությամբ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին 3 տարում իրականացրել է 12 արձակում, որից 10-ը տեղական, իսկ 2-ը՝ միջազգային են եղել:

 Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարի հայտարարությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կիրականացնի ևս երկու տիեզերական արձակում մինչև 13-րդ շրջանի կառավարության ավարտը․ Առաջին արձակումը կրելու է հետազոտական արբանյակի նմուշ, իսկ երկրորդ արձակումը՝ ուղեծրային փոխանցման բլոկը, ընդորում դրա ուղեծրային փորձարկումը կկատարվի այս արձակման ժամանակ:

Տիեզերական արդյունաբերություն ունեցող երկրների շարքում 6 երկիր, այդ թվում՝ Իրանը, հաջողել է տիեզերք ուղարկել կենդանի օրգանիզմներ, իսկ արբանյակային կրիչների ոլորտում միայն 12 երկիր ունի արբանյակային կրիչներ նախագծելու, կառուցելու և արձակելու հնարավորություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհում այս 12 երկրներից մեկն է։

Պիտակ