Արաբական աշխարհում իրանցի դերասան՝ Մուստաֆա Զամանիի ճանաչվածությունն աճում է
(last modified Thu, 20 Jun 2024 08:49:21 GMT )
Հունիս 20, 2024 12:19 Asia/Tehran
  • Արաբական աշխարհում իրանցի դերասան՝  Մուստաֆա Զամանիի ճանաչվածությունն աճում է

Իրաքյան «Ամերլի» սերիալում Մուստաֆա Զամանիի փայլուն խաղից հետո, նրան նոր դեր է առաջարկվել Հադի Մողադամդուսթի «Աթարալուդ» ֆիլմում, որը նոր է բարձրացել էկրաններ։

«Աթարալուդ» ֆիլմը ռոմանտիկ մելոդրամա է մի մարդու մասին, ով ցանկանում է ստեղծել այնպիսի օծանելիք, որի հոտը ոչ մեկը նախկինում չի զգացել։

Իսկ «Ամերլի» սերիալն անդրադարձել է Իրաքի համանուն քաղաքի իրադարձություններին, որը 2014 թվականի հունիսին պաշարված էր ԻԼԻՊ-ի ուժերի կողմից, իսկ քաղաքի բնակիչներին սպառնում էր սովը։

Ռեժիսորն է Ահմադ Մասուդ Ահմեդը, գլխավոր դեակատարները՝ Մուստաֆա Զամանին  և  Նարիման Ալ-Սալեհին։

Սերիալն արժանացել է  Իրաքի «Ոսկե կիսալուսին» մրցանակին։ Սերիալում խաղից հետո իրանցի Մուստաֆա Զամանին ճանաչվեց ոչ միայն Իրաքում, այլև արաբալեզու երկրներում, և ենթադրվում է, որ առաջիկայում նրան կառաջարկվեն նոր դերեր։