Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի Citgo նավթավերամշակման գործարանի առգրավումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հակաօրինական է համարել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի գույքի և ակտիվների մաս համարվող Citgo նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի առգրավումը և վաճառքը, նշելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նասեր Քանանին ասել է․ «ԱՄՆ-ի դաժան ու միակողմանի պատժամիջոցների նկատմամբ Վենեսուելայի դիմակայությունը, որը միջազգային շրջանակներում այդ երկրի դեմ ուղղված Վաշինգտոնի քաղաքական ծրագրերի ձախողման պատճառ է դարձել, Նահանգներին ստիպել է վրեժխնդիր լինել և գողանալ այս երկրի ունեցվածքը։
Նա նշել է, որ Իրանն աջակցում է Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին՝ իրենց օրինական իրավունքները պաշտպանելու հարցում։
Վենեսուելայի կառավարությունը նույնպես պաշտոնական հայտարարությամբ խստորեն դատապարտել է դատական գործընթացի արդյունքում Citgo ընկերության բաժնետոմսերի հարկադիր վաճառքը, նշելով, որ դա անօրինական է։
Հայտարարության մեջ ասվում է, որ Վենեսուելայի հակակառավարական և Վաշինգտոնի պատվերները սպասարկող տարրերի հետ համակարգված կերպով արված այս քայլը խախտում է երկրների միջև խաղաղ գոյակցությունը կարգավորող նորմերը։