Թեհրանում Կանադայի շահերի պաշտպանը կանչվել է ԱԳՆ
ԻՀՊԿ անունն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու Կանադայի կառավարության թշնամական քայլից հետո, Թեհրանում Իտալիայի դեսպանը, ով պատասխանատու է Կանադայի շահերի պաշտպանության համար, կանչվել է ԱԳՆ։
Կանադայի կառավարությունը, որն ահաբեկչական խմբավորումների աջակիցներից և ապաստան տվողներից է, միջազգային օրենքներին հակասող քայլով, ահաբեկչական խմբերի ցանկում է ներառել ԻՀՊԿ անունը։
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳՆ-ն Թեհրանում կանադայի շահերի պաշտպանին է փոխանցել Իրանի խիստ բողոքը՝ Օտտավայի կառավարության կողմից միջազգային իրավունքի դեմ ուղղված անօրինական գործողության կապակցությամբ, նշելով, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել համապատասխան քայլերի։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նույնպես դատապարտել է Կանադայի որոշումն այն որակելով թշնամական քայլ, որը հակասում է միջազգային իրավունքի ընդունված չափանիշներին ու սկզբունքներին, այդ թվում՝ երկրի ինքնիշխանությանը և կառավարությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։ Նա նշել է, որ Կանադայի որոշումը համարվում է Իրանի ազգային ինքնիշխանության վրա հարձակման օրինակ։