Մեկնաբանություն- Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները
Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանը՝ իններորդ նախագահին որոշելու համար, սկսվել է այսօր առավոտյան (ուրբաթ, հունիսի 28-ին) երկրի ներսում 59000 ընտրատեղամասերում, իսկ արտասահմանում՝ 95 ընտրատեղամասերում:
Ընտրությունների այս շրջանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը հայտարարվել է 61,452,321 մարդ։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների օրինական տեւողությունը 10 ժամ է, և օրենքի համաձայն՝ այս ժամանակը կարող է երկարաձգվել։ Քվեարկության գործընթացը պաշտոնապես սկսվել է այսօր՝ ուրբաթ, հունիսի 28-ին առավոտյան ժամը ութին։
Իրանի 14-րդ նախագահական ընտրություններում առաջադրվել էին վեց թեկնածուներ տարբեր քաղաքական սպեկտրից և հոսանքներից, ովքեր, վիրտուալ և այլ ձևաչափերով քարոզարշավ ծավալելուց բացի, իրենց ծրագրերը հանրությանը ներկայացրեցին հինգ հեռուստատեսային բանավեճի ընթացքում։ Նախընտրական քարոզարշավներից և հեռուստաբանավեճերից հետո այս 6 հոգուց 2-ը հանել են իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Նախագահի պաշտոնի չորս թեկնածուներն են՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Սայիդ Ջալիլին, Մասուդ Փեզեշքյանը և Մոստաֆա Փուրմոհամմադին։
Նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին և նրա ուղեկիցները վթարի են ենթարկվել կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Իրանի հյուսիս-արևմուտքում շինարարական ծրագրի բացման արարողությունից վերադառնալու ճանապարհին։ Այդ իսկ պատճառով, սահմանադրության 131-րդ և 132-րդ հոդվածների համաձայն, առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանագրով նշանակվել է նախագահի պաշտոնակատար և գործադիր իշխանության տնօրեն և նրան հանձնարարվեց օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների օգնությամբ, 50 օրվա ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպել։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան քվեարկել է նախագահական 14-րդ շրջանի ընտրությունների մեկնարկի առաջին րոպեներին՝ ներկա գտնվելով Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեի 110 շարժական ընտրատեղամասում: Իր հայտարարություններում նա ընդգծել է, որ ժողովրդի ներկայությունն անհրաժեշտ է և պարտադիր՝ ապացուցելու Իսլամական Հանրապետության համակարգի ճշմարտացիությունն ու ազնվությունը։
Անդրադառնալով ընտրություններին ժողովրդի մասնակցության շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության հզորությանը, մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը պետք է լրջորեն վերաբերվի ընտրություններին մասնակցությանը։ Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ընտրություններին ժողովրդի խանդավառ մասնակցությունը անհրաժեշտություն համարեց Իսլամական Հանրապետության համար և ասաց․ «Ժողովրդի ներկայությունը ներառված է Իրանի Իսլամական Հանրապետության էության մեջ, ինչպես երևում է իր անունից, ուստի Իրանի Իսլամական Հանրապետության պատիվն ու հեղինակությունը աշխարհում կախված է ժողովրդի ներկայությունից»։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքով, ժողովրդի խանադավառ ու լայն մասնակցությամբ, առողջ ու ապահով ընտրությունների անցկացումը երաշխավորում է հեղափոխության և Իսլամական Հանրապետության համակարգի գոյատևումը, և անձեռնմխելիություն է շնորհում երկրին։
Ելնելով այս տեսակետից՝ Իրանում նախագահական ընտրությունների անցկացումը կրոնական ժողովրդավարության հստակ դրսեւորումն է, և մարդիկ վճռականությամբ ընտրություններին մասնակցելով, չորս տարվա ժամկետով, ընտրում են երկրի նախագահին։
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ նախագահը համարվում է երկրի երկրորդ ամենաազդեցիկ դեմքը Հեղափոխության Գերագույն առաջնորդից հետո, և այդ պատճառով բոլորը գիտակցում են այս ընտրությունների մեծ նշանակությունը՝ Իսլամական խորհրդարանի, Առաջնորդության բանիմացների ժողովի և քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրությունների համեմատությամբ։