Իրանցի հետազոտողի ջանքերով «քարը վերածվում է մարտկոցի»
https://parstoday.ir/hy/news/iran-i220326-Իրանցի_հետազոտողի_ջանքերով_քարը_վերածվում_է_մարտկոցի
Իրանցի հետազոտողն ուսումնասիրություն է կատարում սիլիկատային ապարներից ստացվող նոր նյութի վրա, որպեսզի էլեկտրական մեքենաների մարտկոցներում այն փոխարինի լիթիումին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 06:56 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողի ջանքերով «քարը վերածվում է մարտկոցի»

Իրանցի հետազոտողն ուսումնասիրություն է կատարում սիլիկատային ապարներից ստացվող նոր նյութի վրա, որպեսզի էլեկտրական մեքենաների մարտկոցներում այն փոխարինի լիթիումին։

Գիտական առաջընթացի շնորհիվ Իրանն Արևմտյան Ասիայի առաջատար երկիրն է այդ ոլորտում։ Եվ Արևմուտքը հասկացել է, որ չնայած ճնշումներին ու պատժամիջոցներին, Իրանը շարունակում էիր գիտական առաջընթացը։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանցի հետազոտող Մոհամմադ Խոշ Քալամը պարզել է, որ սիլիկատային ապարների մեջ պարունակվող նյութը կարող է կիրառվել որպես պինդ էլեկտրոլիտ։  

Նա ասում է․ «Կալիումի սիլիկատի ներուժը որպես պինդ էլեկտրոլիտ վաղուց պարզ է, բայց, իմ կարծիքով, անտեսվել է կալիումի իոնների քաշի և չափի հետ կապված խնդիրների պատճառով»:

Հետազոտողը, ով մշակել է սիլիկատային ապարներում իոնների շարժումը հեղուկ էլեկտրոլիտով լիթիումի համեմատ արագացնելու մեթոդ, նշում է, որ մարտկոցներում առաջին չափումը ցույց է տվել, որ նյութը որպես պինդ էլեկտրոլիտ ունի բարձր հաղորդունակություն։

Մոհամմադ Խոշ Քալամը հավելում է, որ այս սիլիկատային քարերը գտնվում են ծովափնա այլ վայրերում գտնվող ժայռերի մեջ։ Նոր նյութի կարևոր առավելություններից մեկը օդի և նստվածքների նկատմամբ  անզգայունությունն է, ինչի պատճառով այն կարող է օգտագործվել որպես բարակ շերտ մարտկոցի վրա։