Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում աշխարհում հինգերորդն է
https://parstoday.ir/hy/news/iran-i220330-Իրանը_նանոգիտության_արտադրության_ոլորտում_աշխարհում_հինգերորդն_է
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում զբաղեցրել է աշխարհում հինգերորդ տեղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 11:40 Asia/Tehran
  • Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում աշխարհում հինգերորդն է

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում զբաղեցրել է աշխարհում հինգերորդ տեղը։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԻԻՀ մեծ առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության։ Եվ այսօր համաշխարհային գիտության 2%-ն արտադրվում է Իրանում։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Web of Science կայքի վերջին զեկույցի համաձայն՝  2023 թվականին իրանցի հետազոտողների կողմից ինդեքսավորվել է նանոտեխնոլոգիային առնչվող 11 հազար 179 հոդված, որը կազմել է նույ թվականին հրապարակված բոլոր նանո հոդվածների 4,6%-ը:
Արդյունքում, Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում հինգերորդն է աշխարհում։

Զեկույցում գիտության և նանոտեխնոլոգիայի բնագավառում Իրանի համաշխարհային դիրքը գնահատվել է երեք հիմնական ցուցանիշներով՝ «նանոտեխնոլոգիական հոդվածների քանակ», «նանոտեխնոլոգիական հոդվածների որակ» և «նանոտեխնոլոգիական գյուտերի քանակ»: