Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում աշխարհում հինգերորդն է
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում զբաղեցրել է աշխարհում հինգերորդ տեղը։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԻԻՀ մեծ առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության։ Եվ այսօր համաշխարհային գիտության 2%-ն արտադրվում է Իրանում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Web of Science կայքի վերջին զեկույցի համաձայն՝ 2023 թվականին իրանցի հետազոտողների կողմից ինդեքսավորվել է նանոտեխնոլոգիային առնչվող 11 հազար 179 հոդված, որը կազմել է նույ թվականին հրապարակված բոլոր նանո հոդվածների 4,6%-ը:
Արդյունքում, Իրանը նանոգիտության արտադրության ոլորտում հինգերորդն է աշխարհում։
Զեկույցում գիտության և նանոտեխնոլոգիայի բնագավառում Իրանի համաշխարհային դիրքը գնահատվել է երեք հիմնական ցուցանիշներով՝ «նանոտեխնոլոգիական հոդվածների քանակ», «նանոտեխնոլոգիական հոդվածների որակ» և «նանոտեխնոլոգիական գյուտերի քանակ»: