Իրանում մշակվել է դիաբետով հիվանդների մոտ նյարդային ցավերը հանգստացնող հավելում
https://parstoday.ir/hy/news/iran-i220342-Իրանում_մշակվել_է_դիաբետով_հիվանդների_մոտ_նյարդային_ցավերը_հանգստացնող_հավելում
Իրանցի մասնագետները մշակել են հավելում, որը կարող է օգնել հանգստացնել դիաբետով հիվանդների մոտ առաջացող նյարդային ցավերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 13:48 Asia/Tehran
  • Իրանում մշակվել է դիաբետով հիվանդների մոտ նյարդային ցավերը հանգստացնող հավելում

Իրանցի մասնագետները մշակել են հավելում, որը կարող է օգնել հանգստացնել դիաբետով հիվանդների մոտ առաջացող նյարդային ցավերը։

Հավելումն արտադրվում է դեղահաբերի տեսքով։ Այն կարող են ընդունել բոլոր նրանք, ովքեր ներարկումների հետ կապված խնդիրներ ունեն։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ հավելումն արտադրող ընկերության գործադիր տնօրեն Ռոքսանա Քիան ասել է. «Այս հավելումը կօգնի լուծել դիաբետ ունեցող հիվանդների մտահոգությունների մի մասը»։

Նշելով, որ հավելումը ներառում է B խմբի վիտամինի բաղադրիչներ, նա հավելել է․ «Բացի շաքարային դիաբետով հիվանդներից, 65 տարեկանից բարձր մարդիկ, ստամոքս-աղիքային վիրահատությունների ենթարկված հիվանդները և բուսակերները նույնպես կարող են օգտվել մեր արտադրանքից»։

Նշենք, որ Իրանն աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում մի շարք հիվանդությունների համար անհրաժեշտ դեղամիջոցների արտադրությամբ։

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին և միջազգային ճնշումներին՝ Իրանը, հենվելով երիտասարդ մասնագետների ու գիտնականների ներուժի վրա, հաղթահարել է խոչընդոտները և գրանցել մեծ ձեռքբերումներ։