Ալիևն Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է Բաքու
https://parstoday.ir/hy/news/iran-i220346-Ալիևն_Իրանի_նորընտիր_նախագահին_հրավիրել_է_Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 14:41 Asia/Tehran
  • Ալիևն Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը շնորհավորել է իրանցի գործընկերոջը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու հրավիրել նրան Ադրբեջան։

Փեզեշքիանն ընդունել է հրավերը՝ իր հերթին հրավիրելով Ալիևին Թեհրան։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը ևս ընդունել է հրավերը։

Իրանի նախագահն ասել է, որ բոլոր ջանքերը կներդնի ադրբեջանաիրանական հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար։