Իրանը մասնակցում է Տանզանիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i220368-Իրանը_մասնակցում_է_Տանզանիայում_անցկացվող_միջազգային_ցուցահանդեսին
Իրանը մասնակցում է Տանզանիայի միջազգային առևտրային տոնավաճառին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2024 07:05 Asia/Tehran
  • Իրանը մասնակցում է Տանզանիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսին

Իրանը մասնակցում է Տանզանիայի միջազգային առևտրային տոնավաճառին։

Ըստ Parstoday-ի ՝  այս տոնավաճառը Տանզանիայի ամենակարևոր ամենամյա իրադարձությունն է և Արևելյան Աֆրիկայի ամենախոշոր առևտրային ցուցահանդեսը, որն ամեն տարի անցկացվում է Տանզանիայի Առևտրի զարգացման կազմակերպության կողմից։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Տանզանիայի առևտրային կազմակերպության գլխավոր մենեջեր տիկին Լաթիֆ Խամիսը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ցուցահանդեսին մասնակցության համար և նշել, որ իր երկիրը կարևորում է Թեհրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Նա նշել է․ «Իրանն առաջադեմ երկիր է գիտական և գիտահեն ոլորտներում, և նույնիսկ Կորոնավիրուսի համավարակիի ժամանակ կարողացավ արագ արատդրել  այդ վիրուսի  պատվաստանյութը»։

Տանզանիայում Իրանի դեսպան Հոսեյն Ալվանդին նշել է, որ ցուցահանդեսում իրանական ընկերությունների ներկայությունն արժեքավոր հնարավորություն է երկրի հնարավորությունները  ներկայացնելու համար:

Նա նշել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ունեն հազարամյա պատմություն որը սկսվել է Արևելյան Աֆրիկա, հատկապես Զանզիբար և Դար էս Սալամ Շիրազի վաճառականների, այնուհետև իրանական այլ ցեղերի, այդ թվում՝ բալուչների ժամանումով։

Դեսպանն ասել է․ «Իրանը մի շարք քայլեր է ձեռնարկել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դյուրացնելու համար, այդ թվում՝ տանզանացի զբոսաշրջիկների համար վիզաների չեղարկումը և տարբեր ոլորտների ներկայացուիցիչների փոխայցելությունների կազմակերպումը»։

Հարկ է նշել, որ Իրանի առաջընթացը վերջին 40 տարում և ոչ գաղութատիրական մոտեցումն իր անդրսահմանային փոխգործակցություններում կարող են եզակի հնարավորություն լինել աֆրիկյան երկրների համար՝ նվազեցնելու աղքատության մակարդակը և շարժվելու դեպի  զարգացում։