Բաշար Ասադը կարևորել է Թեհրան-Դամասկոս ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը
Իրանի պատվիրակության հետ հանդիպմանը, Սիրիայի նախագահն ընդգծել է հարաբերությունների ընդլայնումն ու տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ամրապնդումը։
Ըստ սիրիական լրատվական գործակալության (SANA), Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադը երեկ (երկուշաբթի) հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջիի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ Այս հանդիպմանը Բաշար Ասադն ընդգծել է Սիրիայի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնումը և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ու համակարգման ամրապնդումը։
Այս հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր հարցեր, հատկապես երկկողմ հարաբերությունների թեմայով:
Ալի Ասղար Խաջին հանդիպել է նաև արտաքին գործերի և փախստականների նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ և քննարկել երկու երկրների հարաբերությունները։
Բաշար Ասադը վերջերս Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում հաջողություն մաղթեց նրան այս մեծ և կարևոր ազգային պատասխանատվության իրականացման գործում։ Ասադը նշեց, որ Իրանի հնագույն ժողովուրդը փայլուն անցյալ ունի և մեծ նվաճումներ է արձանագրել և Իրանը հզոր պետություն է։
Սիրիայի Հանրապետության նախագահը իր երկրի և Իրանի փոխհարաբերությունները համարել է կայունության հիմք և տարածաշրջանի վրա արտաքին գերիշխանության տիրակալությունը կանխելու հիմնական գործոն և հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությամբ, կփորձեն էլ ավելի ամրապնդել այս հարաբերությունները։