Օլիմպիական խաղերն աշխարհի հետ խաղաղության, բարեկամության և ներդաշնակության խորհրդանիշն են
Հուլիս 25, 2024 11:26 Asia/Tehran
ԻԻՀ նախագահն X-ի իր օգտահաշվում գրել է․ «Օլիմպիական խաղերն աշխարհի հետ խաղաղության, բարեկամության և ներդաշնակության խորհրդանիշն են»։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքյանը գրել է․ «Օլիմպիական խաղերն աշխարհի հետ խաղաղության, բարեկամության ու ներդաշնակության խորհրդանիշն են։ Իսկ դրան հասնելու համար մեզ դժվար ճանապարհ է սպասվում»։
Նա հավելել է. «Ես աղոթում եմ ձեզանից յուրաքանչյուրի հաջողության համար, զավակներս. Օլիմպիական խաղերում Իրանի հավաքականի մարզիկներ, մարզիչներ և անձնակազմի անդամներ։ Դուք նույնպես աղոթեք ինձ համար։ Ժողովուրդը ձեր կողքին է»։
Հարգանքներով՝ Մասուդ Փեզեշքյան։
Պիտակ