Գեներալ-մայոր Սալամի. Դիմադրության ճակատը վրեժխնդիր կլինի Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i221158-Գեներալ_մայոր_Սալամի._Դիմադրության_ճակատը_վրեժխնդիր_կլինի_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունների_համար
Սիրիայում և Լիբանանում Իրանի ռազմական խորհրդականներից Միլադ Բեդիի նահատակության կապակցությամբ հղած ցավակցական ուղերձում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է․ «Իսլամական դիմադրության ճակատի մոջահեդները վրեժխնդիր կլինեն տարածաշրջանում, հատկապես Գազայում Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների համար»:.   Միլադ Բեդին նահատակվել է Բեյրութի արվարձաններում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2024 12:06 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Դիմադրության ճակատը վրեժխնդիր կլինի Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների համար

Սիրիայում և Լիբանանում Իրանի ռազմական խորհրդականներից Միլադ Բեդիի նահատակության կապակցությամբ հղած ցավակցական ուղերձում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է․ «Իսլամական դիմադրության ճակատի մոջահեդները վրեժխնդիր կլինեն տարածաշրջանում, հատկապես Գազայում Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների համար»:.   Միլադ Բեդին նահատակվել է Բեյրութի արվարձաններում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով։


Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Սալամին ասել է․ «Հեղափոխության, իսլամական համակարգի, Իրանի անվտանգության ու խաղաղության  պաշտպանությանն ուղղված այս մեծապատիվ նահատակի ջանքերն ու ոճրագործ և բռնազավթիչ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում իսլամական ումմայի մոջահեդներին նրա օգնությունը հավերժ կհիշվի և կոգեշնչի իսլամական հայրենիքի այսօրվա և վաղվա նախանձախնդիր ու հեղափոխական երիտասարդներին, հատկապես Կորպուսի նոր սերնդին»։
Նա նշել է, որ տարածաշրջանում, հատկապես Գազայում Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործություններից հետո Դիմադրության մեծ ճակատի հավատարիմ մոջահեդների ցասման և վրեժի կրակը բոցավառվել է։