«Ֆլաք-ոլ-աՖլաք»․ Իրանական հնագույն ամրոցը և նրա գաղտնիքները+ լուսանկարներ
Իրանի հիասքանչ «Ֆլաք-ոլ-աՖլաք» ամրոցը, որը թվագրվում է 7-րդ դարով, ամեն տարի ընդունում է մեծ թվով իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների։
«Ֆլաք-ոլ-աՖլաք» ամրոցը Իրանի կարևորագույն պատմական հուշարձաններից է, որը գտնվում է Լորեստան նահանգում։ Բացի ազգային գրանցումից, այս ամրոցը սպասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գրանցմանը։ Այս հիասքանչ ամրոցը, որի վաղեմիությունը հասնում է մինչև Սասանյանների ժամանակաշրջան (մ.թ. III-VII դդ.), գտնվում է Լորեստան նահանգի Խորրամաբադի բլուրների վրա և ամեն տարի ընդունում է մեծ թվով իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների։
«Ֆլաք-ոլ-աՖլաք»-ի պատմությունը ցույց է տալիս, որ այս ամրոցը հիմնականում եղել է տարբեր թագավորների կառավարական հենակետը, իսկ պատմության որոշ ժամանակաշրջաններում այն օգտագործվել է որպես բանտ։
5300 քառակուսի մետր մակերեսով «Ֆլաք-ոլ-աՖլաք» ամրոցը կառուցված է քարից, աղյուսից, հում կավից, գիպսից և կրաքարից։
Այս ամրոցի ընդհանուր ձևը կանոնավոր հնգանկյուն է և նրա աշտարակները տարբեր չափեր ունեն։ Ամրոցի պատերը կառուցված են կրաքարից, որն իր մեջ պահում է խոնավությունը։ Ամրոցի ներսում հին Իրանի ինժեներների նախաձեռնությամբ ստորգետնյա անցումներ են փորվել ջրի հեռացման համար։
Լորեստանի մարդաբանության թանգարանը, որպես Իրանի ամենահարուստ մարդաբանական թանգարաններից մեկը, գտնվում է Խորամաբադ քաղաքի կենտրոնում գտնվող «Ֆլաք-ոլ-աՖլաք» ամրոցի բակում:
Ամեն տարի բազմաթիվ իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկներ մեկնում են Լորեստան՝ այցելելու այս զարմանահրաշ ամրոցը: Այս շինությունը մինչ օրս համարվում է իրանական ճարտարապետության ու ճարտարագիտության բնագավառի հարյուրավոր արժեքավոր գործերից մեկը, որը հնուց ի վեր ուշադրության ու հիասմունքի է արժանացել։