Ինչպե՞ս Իմամ Խամենեին դարձավ Իսլամական հեղափոխության առաջնորդ - Կենսագրություն + Նկարներ
(last modified Sun, 08 Jun 2025 06:28:51 GMT )
Հունիս 08, 2025 09:58 Asia/Tehran
  • Այաթոլլահ Խամենեի
    Այաթոլլահ Խամենեի

1989 թվականի հունիսի 14-ին ԻԻՀ Փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ երկրի նոր առաջնորդ ընտրեց նախագահ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիին։ Ընտրությունները տեղի ունեցան իմամ Խոմեյնու մահից հետո։ Քվեարկությանը մասնակցած 74 փորձագետներից 60-ը քվեարկեցին այաթոլլահ Խամենեիի օգտին։

Ընտրությունների օրվա առավոտյան կայացած հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին խորհրդի անդամների համար ընթերցեց իմամ Խոմեյնու կտակը։ Իսկ նույն օրվա երեկոյան, այաթոլլահ Խամենեին ընտրվեց երկրի առաջնորդ՝ հաշվի առնելով նրա գիտական, մարտական ​​և կառավարման հմտութունները։

 

Ծնունդ

Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի ապրիլի 18-ին Մաշհադում։ Նա հոգևորական ընտանիքի երկրորդ որդին էր։ Հայրը՝ հոջաթոլեսլամ վալմոսլեմին սեյեդ Ջավադ Խամենեին,  Մաշհադի նշանավոր հոգևորականներից էր։

ԻԻՀ առաջնորդը՝ մեկուկես տարեկանում

Հոգևոր կրթություն

Նա իր հոգևոր կրթությունը սկսել է դեռահաս տարիքում՝ հոր և նշանավոր պրոֆեսորների մոտ։ 1957 թվականին Խամենեին ուխտագնացության մեկնեց Նաջաֆ, բայց հոր խորհրդով վերադարձավ Մաշհադ։ 1958-1964 թթ․ սովորել է Ղոմի աստվածաբանական կենտրոններում: Երբ կատարակտա հիվանդության պատճառով հայրը կորցրեց աչքերից մեկի տեսողությունը, Ալի Խամենեին վերադարձավ Մաշհադ՝ հորը խնամելու համար։

 Հեղափոխության առաջնորդի պատանեկությունը 

Ամուսնություն

 1964 թվականի աշնանն Ալի Խամենեին ամուսնացավ։ Նա ունի չորս որդի և երկու դուստր։

ԻԻՀ առաջնորդը՝ որդիների հետ

Քաղաքական պայքար

1962 թվականից Խամենեին սկսեց շահի ռեժիմի դեմ պայքարը, միանալով իմամ Խոմեյնու շարժմանը։ Նա վեց անգամ ձերբակալվել է և բազմիցս խոշտանգվել։ Նրա կենտրոնական դերը Փահլավի ռեժիմի դեմ բողոքի ցույցերի և քարոզչական գործունեության կազմակերպման գործում արդյունավետ մասնակցություն ունենալն էր։

 

Աքսոր

1978 թվականին Փահլավի ռեժիմն այաթոլլահ Խամենեիին երեք տարով աքսորեց Իրանշահր։ Ժողովրդական բողոքի ցույցերի ընդլայնումից հետո, նա ազատ արձակվեց և վերադարձավ Մաշհադ։

 Հեղափոխության առաջնորդը աքսորում

Հաղթանակի շեմին

Մինչև 1979 թվականի հունվարին իմամ Խոմեյնու Իրան վերադառնալը, նրա հրամանագրով ստեղծվել էր իսլամական հեղափոխության խորհուրդը։ Այաթոլլահ Խամենեին  դարձավ խորհրդի անդամ։

 

Հաղթանակից հետո

Ալի Խամենեին զբաղեցրել է կարևոր պաշտոններ, այդ թվում՝ ԻՀՊԿ ղեկավար, իսլամական խորհրդարանի պատգամավոր, ԻԻՀ նախագահ (1981–1989), ինչպես նաև Մշակութային խորհրդի և Որոկավորման խորհրդի ղեկավար։ Նա նաև մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին։ 1981 թվականի հունիսի 27-ին այաթոլլահ Խամենեին ողջ մնաց անհաջող մահափորձից հետո։

Հեղափոխության առաջնորդն իմամ Խոմեյնու և նահատակ Բեհեշթիի հետ

Ինչպե՞ս ընտրվեց  առաջնորդ

Ըստ 1979 թ․ հաստատված Սահմանադրության՝ իմամ Խոմեյնու մահից հետո, երկրի  առաջնորդնին պետք է ընտրեր Փորձագետների խորհուրդը։ 1989 թվականի հունիսի 14-ին այաթոլլահ Խամենեին, խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, ընտրվեց ԻԻՀ  առաջնորդ։

 

Իսլամական ումմայի դրոշակակիրը

Ժողովրդի և տարբեր կառույցների հաստատությունների  հավատարմությունն իմամ Խամենեիին, ցույց տվեցին, որ նոր առաջնորդի ընտրությունիւց հետո Իրանը շարունակելու է գնալ  հեղափոխության իդեալների ուղով։

Իմամ Խամենեի

Ի՞նչ ասաց  իմամ Խոմեյնու որդին՝ այաթոլլահ Խամենեիի մասին

 Սեյյեդ Ահմադ Խոմեյնին իր ուղերձում ողջունեց այաթոլլահ Խամենեիի ընտրությունը, նշելով․ «Իմամը բազմիցս նրան հիշատակել է որպես առաջնորդի լավագույն թեկնածու»։

 Այաթոլլահ Խամենեին Իմամ Խոմեյնու և նրա որդու՝ հաջ սեյեդ Ահմադ Խոմեյնու հետ

Իմամի ուղու շարունակությունը

Առաջնորդությունը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ հեղափոխության ուղին կշարունակվի՝ հիմնվելով Իմամ Խոմեյնիի ուղու և մտքի վրա։