Իրանի բանակի հրամանատար. Մենք դեմ ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարը Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ այս երկիրն ունի հատուկ ռազմավարական դիրք և ամուր պատնեշ է ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ, ասել է. «Թեհրանը և տարածաշրջանի երկրները նույնպես դեմ են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը»։
Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի Հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Յոլանովիչ Լուկանովիչը Թեհրանում Իրանի բանակի գլխավոր հրամանատարական շտաբում հանդիպել և զրուցել է գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի հետ։
Իրանական բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին այս հանդիպման ժամանակ Իրանի և Բելառուսի երկու երկրները դիտարկել է որպես ընդհանուր սպառնալիքներ և շահեր ունեցող, Միացյալ Նահանգների և Արևմուտքի դաժան պատժամիջոցների տակ գտնվող, անկախություն վայելող և կախվածությունից զերծ երկրներ։
Գեներալ Մուսավին, բարձր գնահատելով Բելառուսի ազնիվ և անկախությունից բխող դիրքորոշումը նահատակ Իսմայիլ Հանիեի սպանության հարցում, հայտարարեց․ «Բելառուսն ունի հատուկ ռազմավարական դիրք և ամուր պատնեշ է ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ։ Մենք և տարածաշրջանի երկրները նույնպես դեմ ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը»։
Գեներալ-մայոր Մուսավին նաև նշել է. «Բելառուսի ժողովուրդը, կառավարությունը և բանակը գտնվում են պատժամիջոցների տակ. Եվ մենք գիտենք, որ նրանք նույնպես ունեն իրենց սեփական նախաձեռնություններն ու մեթոդները ստեղծված պայմաններից դուրս գալու և ՆԱՏՕ-ի ազդեցության և ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման դեմ պայքարելու համար»։
Այս հանդիպմանը Բելառուսի Հանրապետության ռազմաօդային ուժերի և պաշտպանության հրամանատարն էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը համարել է հարուստ մշակույթով ու պատմությամբ, շատ հյուրընկալ ժողովուրդ ունեցող գեղեցիկ երկիր և ասել. «Մենք ևս ցանկանում ենք ընդլայնել և խորացնել ռազմական հարաբերություններն ու փոխանակումները և օգտվել Իրանի Իսլամական Հանրապետության արժեքավոր փորձից»:
Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարը հավելել է. «Մենք դեմ ենք ԱՄՆ-ի միակողմանի մոտեցմանը և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը»։