Միջուկային էներգետիկայի համաշխարհային օլիմպիադայում իրանցի աշակերտը նվաճեց բրոնզե մեդալը
(last modified Tue, 20 Aug 2024 13:15:55 GMT )
Օգոստոս 20, 2024 16:45 Asia/Tehran
  • Միջուկային էներգետիկայի համաշխարհային օլիմպիադայում իրանցի աշակերտը նվաճեց բրոնզե մեդալը

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի կենտրոն Շիրազի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Շայան Ռեզազադեն 1-ին Միջուկային էներգիայի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրեց երրորդ տեղը՝ ստանալով բրոնզե մեդալ:

Ռեզազադեն Իրանի՝ չորս հոգուց բաղկացած աշակերտական թիմի անդամ է, որը մասնակցել է 1-ին Միջուկային էներգիայի համաշխարհային օլիմպիադային:

2024թ․ Միջուկային գիտության առաջին միջազգային օլիմպիադան  անցկացվել է 2 տեսական և փորձարարական բաժիններով այս տարվա հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը Ֆիլիպիններում 15-ից բարձր տարիքի աշակերտների համար:

Այս օլիմպիադայի բաժիններն էին ատոմի և միջուկի կառուցվածքը, ճառագայթումը, տրոհումն ու հալումը, ճառագայթման զտումը շրջակա միջավայրում, միջուկային գիտելիքների պատմությունը, ռիսկերը և անվտանգությունը, էներգետիկ կիրառումները, առողջապահությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրը: