Գերմանացի և ավստրիացի գիտնականներն Իրանի «Ռոյան» միջազգային փառատոնի մրցանակակիրներ
Pars Today- Իրանի «Ռոյան» միջազգային հետազոտական փառատոնի Դոկտոր Քազեմիի անվան վեցերորդ մրցանակի հաղթողներ են ճանաչվել ցողունային բջիջների ոլորտի գերմանացի գիտնականը և լաբորատոր սաղմերի ոլորտի ավստրիացի գիտնականը։
Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Սաիդ Քազեմի Աշտիանիի անվան մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ կենսաբանական գիտությունների ոլորտում մեծ ձեռքբերումներ գրացնած իրանցի և արտասահմանցի գիտնականներին։
Այս տարվա մրցանակին արժանացել են գերմանացի գիտնական Թոմաս Բրաունը և ավստրիացի երիտասարդ գիտնական Նիկոլաս Ռիվերոնը։ Մրցանակը 2010թ մինչ օրս շնորհվել է 5 գիտնականների ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Իտալիայից։
Առաջին անգամ մրցանակը շնորհվել է 2010թ․ գեների կարգավորման զարգացման կենսաբանության, ցողունային բջիջների կենսաբանության և ցողունային բջիջներով թերապիայի բնագավառի ականավոր գիտնականներից ամերիկացի պրոֆեսոր Ռուդոլֆ Սաենիշին։