Իրաքի վարչապետը Փեզեշքյանին հրավիրել է այցելել Բաղդադ
(last modified Fri, 23 Aug 2024 06:04:14 GMT )
Օգոստոս 23, 2024 09:34 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետը Փեզեշքյանին հրավիրել է այցելել Բաղդադ

ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրաքի ԱԳ նախարարը փոխանցել է Բաղդադ այցելելու ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանին ուղղված՝ այդ երկրի վարչապետի հրավերը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ֆուադ Հոսեյնը շնորհավորել է Աբբաս Արաղչիին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա նաև փոխանցել է Մասուդ Փեզեշքյանին ուղղված՝  Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի՝ Բաղդադ այցելելու հրավերը։

Հարգելով ԻԻՀ նախահատակ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հիշատակը, Ֆուադ Հոսեյնը հույս է հայտնել, որ Երկու եղբայրական երկրները կշարունակեն սերտորեն համագործակցել  երկկողմ և տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուր։

Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին  շնորհակալություն է հայտնել իր իրաքցի գործընկերոջը՝ շնորհավորանքի համար և նշել, որ Իսլամական Հանրապետության նոր կառավարությունը և անձամբ Մասուդ Փեզեշքյանը, կշարունակեն ջանքերը՝ երկու եղբայրական երկրների հարաբերությունների  ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Արաղչին նաև շնորհակալություն է հայտնել Փեզեշքյանին ուղղված հրավերի համար։

Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար  Մոհամմադ Իսհաղդարը շնորհավորել է  Աբբաս Արաղչիին՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ նրա նշանակումը Իրանի ժողովրդի վստահության ապացույցն է։ Իսհաղդարը  հավելել է, որ  պատրաստ է սերտորեն համագործակցել Արաղչիի հետ՝ Իրանի և Պակիստանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Տաջիկստանի ԱԳ  նախարար Սիրաջուդդին Մեհրեդդինը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Արաղչիին՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ նույն լեզվով խոսող և նույն մշակույթը կրող երկու երկրների   միջև բազմակողմ համագործակցությունը կընդլայնվի։  

Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույց են ունեցել նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բուրելն ու Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը։

Ժոզեպ Բորելը շնորհավորել է Արաղչիին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներին՝ նա հույս է հայտնել, որ ԻԻՀ նոր կառավարության աշխատանքի ընթացքում Իրանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսություններն ու խորհրդակցությունները կշարունակվեն և կընդլայնվեն։

Արաղչին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և անդրադառնալով Իրան-ԵՄ համագործակցությանն ասել․ «Իրանը ողջունում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտում և կարևորում է երկխոսությունը՝ առկա խնդիրները լուծելու և  եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը շտկելու ուղղությամբ»։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները և Գազայի պատերազմի ու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետ կապված վերջին զարգացումները։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբուքն Արաղչիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է վերջինիս՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Իրանի նոր կառավարության աշխատանքի ընթացքում երկու երկրների հարաբերությունները կընդլայնվեն։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, Աբբաս Արաղչին կարևորել է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը և նշել․ «Փոխադարձ հարգանքն ու ընդհանուր շահերի վրա կենտրոնացումը անհրաժեշտ են տարբեր ոլորտներում հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու համար»։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող հարցերի  և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ և ընդգծել երկու երկրների վճռականությունը՝  երկխոսության և քաղաքական խորհրդակցությունների  միջոցով առկա խնդիրները լուծելու կապակցությամբ։