Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրներն են, տարածաշրջանը և Դիմադրությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրներն են, տարածաշրջանը և Դիմադրությունը։
Ուրբաթ օրը կայացած հարցազրույցում, սեյեդ Աբբաս Արաղչին ներակայցրել է Իրանի 14-րդ կառավարության դիվանագիտական ծառայության ծրագրերը։ Նա նշել է, որ Մասուդ Փեզեշքյանի նոր կառավարությունը կշարունակի բարիդրացիության և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականությունը, ինչպես նաև ԻԻՀ հանգուցյալ նախագահի սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած 13-րդ կառավարության օրոք հակասիոնիստական Դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցությունը։
Նշելով, որ ԱԳՆ երեք հիմնական առաքելությունները լինելու են ազգային շահերի, ազգային անվտանգության և ազգային հեղինակության ապահովումն Արաղչին հավելել է, որ հարևան երկրներից և տարածաշրջանից հետո դիվանագիտական համակարգի հաջորդ առաջնահերթություններն են Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Արևելյան Ասիան։
Խոսելով եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունների վերելքների ու վայրէջքների մասին, որոնք տուժել են վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄն-ի թշնամական քաղաքականության հետևանքով, Աբբաս Արաղչին ասել է․ «Այս երկրները Թեհրանի նկատմամբ որդեգրել են ոչ ճիշտ, երբեմն էլ թշնամական քաղաքականություն, և եթե այդ մոտեցումը փոխվի, նրանք դարձյալ կդառնան Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»։
Արաղչին ի նկատի ունի եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի նլկատմամբ գործադրված ճնշման ուժեղացումը։
Իրանը մշտապես կողմ է եղել ԵՄ անդամ և այլ եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ Սակայն Եվրոպան շատ դեպքերում բարի կամք չի դրսևորել Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, ինչը վնասել է երկկողմ հարաբերություններին։
Իսկ այդ վերաբերմուքնի գագաթնակետը 2018թ էր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ այդ երկիրն անօրինական ձևով և միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը հայտնի է որպես ՀԳՀԾ, իսկ 5+1 խմբի եվրոպական անդամները որևէ քայլ չձեռնարկեցին՝ Իրանի շահերն ապահովելու ուղղությամբ։
Այդ պատճառով, վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունը, հատկապես 13-րդ կառավարությունը, առաջնահերթություն է տվել հարևան և տարածաշրջանի ու աշխարհի բարեկամ երկրների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականությանը, իսկ 14-րդ կառավարությունը հայտարարել է, որ շարունակելու է այն։
Այս քաղաքականությունը մշտապես եղել է Իրանի ԱԳՆ սկզբունքը։ Սակայն 13-րդ կառավարության աշխատանքի շրջանում այդ ուղղությամբ գրանցվել են բազմաթիվ ձեռքբերումներ, որի վառ օրինակն էր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնումը։
Իրանի նորընտիր նախագահ և 14-րդ կառավարության ղեկավար Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ինչպես 13-րդ կառավարության դեպքում, իր ղեկավարած կառավարության նպատակը նույնպես լինելու է ազգային շահերի ապահովումը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում՝ կենտրոնանալով հարևան երկրների, տարածաշրջանի և իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդման վրա, ինչպես նաև Պաղեստինի ճնշված ժողովրդին և Դիմադրության առանցքին աջակցելը։
Իսլամական խորհրդարանում երդման ժամանակ Փեզեշքյանը հաւտարարեց, որ հարևան երկրները չպետք է վատնեն իրենց ռեսուրսները լարվածության և քայքայիչ մրցակցության համար։ Նա նշել է․ «Իմ կառավարությունը ցանկանում է տեսնել ուժեղ տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ բոլոր երկրները կարող են համատեղ քայլ անել տնտեսական զարգացման, առաջընթացի և ապագա կյանքի բարելավման համար»։
Իրանն ունի 7 սահմանամերձ և 10 ափամերձ հարևաններ, որոնք անհամար հնարավորություններ են ընձեռել Իրանի դիվանագիտության, տնտեսության և մշակույթի համար, հատկապես այն պատճառով, որ իրանական մշակույթը դեռևս ուժեղ ներկայություն ունի հարևան շատ երկրներում:
Համաձայն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություևնների՝ արտաքին քաղաքականության ոլորտում Թեհրանը մի կողմից փորձում է հավասարակշռություն ստեղծել բոլոր երկրների հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության մեջ տնտեսական շահեր հետապնդելով, ընդլայնել հարաբերությունները հարևան և արտատարածաշրջանային երկրների հետ՝ ապահովելու իր տնտեսական շահերը։
Սա նշանակում է, որ երկրներն իրավունք ունեն ընտրել իրենց դաշնակիցներին կամ ընկերներին աշխարհի բոլոր անկյուններում, սակայն նման հնարավորություն չունեն իրենց հարևանների դեպքում։ Որովհետև աշխարհագրությունն ու մշակութային ընդհանրությունները դա արդեն որոշել են նրանց համար։
Նման իրավիճակում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը հերթական անգամ ընդգծում է, որ Իրանը շարունակելու է Էբրահիմ Ռայիսիի կառավարության սկզբունքը՝ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և աշխարհում բարեկամության ու միասնության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Այս քաղաքականությունը, հարևան երկրների կարողությունների օգտագործման և լարվածության թուլացման ստվերում, չի փոխվում պաշտոնյաների փոփոխությամբ։