Յուրահատուկ ճարտարապետությամբ եկեղեցի՝ Թեհրանի սրտում
Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի Սուրբ Խաչ եկեղեցին, որն ունի ավելի քան 72 տարվա պատմություն և զբաղեցնում է ավելի քան 52 հազար քմ տարածք, անգին քարի նման փայլում է քաղաքի սրտում։
Սուրբ Խաչ եկեղեցին, որը Թեհրանի ամենակարևոր և գեղեցիկ շինություններից է, նախագծվել և կառուցվել է իրանահայ ճարտարապետ Ռոստամ Եսկանյանի կողմից։ Այս արժեքավոր շենքը համարվում է Իրանում առաջին ամբողջությամբ բետոնե շինության օրինակը և արտացոլում է Թեհրանի հայկական արվեստի և ճարտարապետությունը։

Ոկանյանը ծնվել է Թավրիզում և գերազանցությամբ ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանը։ Այնուհետև նա մեկնել է Փարիզ՝ ուսումն ավարտելու, ապա վերադարձել է Իրան՝ ստեղծելու ակնառու աշխատանքներ, այդ թվում՝ Սուրբ Խաչ եկեղեցին, Թեհրանի «Արարատ» մարզադաշտը և Շուշիի մշակութային և գեղարվեստական կենտրոնը Լեռնային Ղարաբաղում։



