Ռուս գեղանկարչուհին հիացած է Իրանի մշակութային ժառանգությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i222166-Ռուս_գեղանկարչուհին_հիացած_է_Իրանի_մշակութային_ժառանգությամբ
Ռուս երիտասարդ նկարիչը նկարել է Իրանի հանգուցյալ նախագահ նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի դիմանկարը և ասել է. «Պատմական հուշարձանների նկարները տեսնելուց հետո ես հիացա Իրանի մշակութային ժառանգությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2024 13:55 Asia/Tehran

Ռուս երիտասարդ նկարիչը նկարել է Իրանի հանգուցյալ նախագահ նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի դիմանկարը և ասել է. «Պատմական հուշարձանների նկարները տեսնելուց հետո ես հիացա Իրանի մշակութային ժառանգությամբ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ռուս երիտասարդ նկարչուհի՝ Մարիա Զենկովան, ով «Բարեկամության դերը» փառատոնի մասնակիցներից է, Մոսկվայի ջրաներկի և կերպարվեստի ակադեմիայում այս փառատոնի ընտրված աշխատանքների ցուցադրության շրջանակում, փառատոնին մասնակցելու համար նահատակ Էբրահիմ Ռայիսիի դիմանկարի ընտրության պատճառի մասին հարցին այսպես է պատասխանել. «Էբրահիմ Ռայիսին ոչ միայն քաղաքական գործիչ էր, այլեւ Իրանի կարեւոր, հոգեւոր եւ կրոնական գործիչներից էր»։

Զենկովան հավելեց. «Ես ուզում էի շքեղ կերպով պատկերել նահատակ Ռայիսիին որպես վառ հիշողություն Իրանի ժողովրդի հիշողություններում»։

Այս ռուս նկարիչը մատնանշեց, որ ինքը և ռուս այլ նկարիչներ պատկերել են Իրանի ազգային զգեստը, և հավելեց. «Ցուցահանդեսի ընտրված աշխատանքները տեսնելուց հետո հասկացա, որ Իրանում մշակութային ժառանգությունը շատ է, ինչն իմ ուշադրությունը գրավեց և ես ինքս ինձ ասացի, որ Իրանը պետք է շատ հետաքրքիր երկիր լինի։

Զենկովան ընդգծեց. «Ինձ համար շատ հետաքրքիր էր այս ցուցահանդեսում ռուս նկարիչների գործերի կողքին տեսնել իրանցի նկարիչների գործերը և ցուցահանդեսի բացման արարողությանը որոշ բանախոսներից  լսել պարսկերեն լեզուն»։

ԻԻՀ դեսպանության մշակութային բաժնի կազմակերպած «Բարեկամության դերը» խորագրով իրանցի և ռուս նկարիչների համատեղ նկարչական առաջին փառատոնի հաղթողները նախապես գնահատվել էին Մոսկվայի ջրաներկի և կերպարվեստի ակադեմիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին նույնպես հատուկ երախտագիտություն է հայտնել ռուս նկարչուհի Մարիա Զենկովային, ով նկարել է նահատակ Ռայիսիի դիմանկարը։