Տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները`Իրան-Կատար խորհրդակցության թեմաներն են
(last modified Mon, 26 Aug 2024 14:52:40 GMT )
Օգոստոս 26, 2024 18:22 Asia/Tehran
  • Տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները`Իրան-Կատար խորհրդակցության թեմաներն են

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Թեհրան ժամանած Կատարի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային կարեւորագույն խնդիրները։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ բեն Աբդուլռահման Ալ Թանին, ով Իրանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելու նպատակով մեկնել է Թեհրան, այսօր երկուշաբթի հանդիպել և զրուցել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ 

Նախատեսված է նաև Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարարի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Մոհամմադ բեն Աբդուլռահման ալ-Թանիի այցը Թեհրան, Իրանի 14-րդ կառավարության առաջին պաշտոնական այցն է իր գործունեության սկզբից ի վեր։

Ըստ փորձագետների, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարարի այցը տարածաշրջանային այս հատուկ պայմաններում, երբ ընթանում են Գազայում հրադադարի մասին բանակցությունները, և դեռ չի իրականացել Իրանի պատասխան գործողությունը՝ Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությանը, որը հանգեցրեց ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի նահատակությանը, դիտարկվում է որպես առանձնահատուկ հանդիպում: