Քանանի. ԱՄՆ ընտրություններին Իրանի միջամտության մասին պնդումն անհիմն է
https://parstoday.ir/hy/news/iran-i222638-Քանանի._ԱՄՆ_ընտրություններին_Իրանի_միջամտության_մասին_պնդումն_անհիմն_է
Արձագանքելով ԱՄՆ գլխավոր դատախազի այն պնդմանը, թե Իրանը միջամտել է այդ երկրի ընտրություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Մենք ևս մեկ անգամ հերքում ենք այս կրկնվող, կողմնակալ և անհիմն պնդումը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2024 07:36 Asia/Tehran
  • Քանանի. ԱՄՆ ընտրություններին Իրանի միջամտության մասին պնդումն անհիմն է

Արձագանքելով ԱՄՆ գլխավոր դատախազի այն պնդմանը, թե Իրանը միջամտել է այդ երկրի ընտրություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Մենք ևս մեկ անգամ հերքում ենք այս կրկնվող, կողմնակալ և անհիմն պնդումը»։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ արձագանքելով ԱՄՆ գլխավոր դատախազի այն պնդմանը, թե որոշ երկրներ, այդ թվում՝ Իրանն ագրեսիվ միջոցներ են ձեռնարկել՝ ազդելու ԱՄՆ ընտրությունների գործընթացի և արդյունքների վրա, Նասեր Քանանին ասել է. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս պնդումներն անհիմն են, կողմնակալ և ուղղված ներքին լսարանին։ Մենք մերժում ենք նման մեղադրանքները»։

Նա նշել է․ «Ամերիկյան պետական պաշտոնյաները չեն կարող այս երկրի կառուցվածքային, քաղաքական ու սոցիալական արմատներ ունեցող ներքին պառակտումներն ու խնդիրները լուծել  ուրիշներին  մեղադրելով»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է․ «Ամերիկյան կառավարությունը, որն առաջատար է անկախ երկրների ներքին գործերին անօրինական միջամտությունների հարցում և ունի  ավերիչ միջամտությունների երկար պատմություն, չի կարող այլ երկրների հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, կոծկել իր անօրինանակն վարքագիծը»։