Սեպտեմբեր 11, 2024 16:46 Asia/Tehran
  • Մահվան 500-րդ ինքնաթիռը․ Արեւմուտքի մեծ ստի վերլուծությունը՝ իրանական զենքը որոշ երկրներ  ուղարկելու մասին

Parstoday- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ իրանական զենքի մասին ստելու նպատակն է թաքցնել Իսրայելին Արեւմուտքի սպառազինական աջակցությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ «Նասեր Քանանին» վիրտուալ տարածքում իր անձնական էջում արած գրառմամբ անդրադարձել է Արևմտյան Ասիայում լարվածության խնդրին ու Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, ինչի մասին կարդում ենք Parstoday-ի այս հոդվածում.

Չնայած Ամերիկայի պաշտոնյաների կողմից խաղաղության մասին պնդումներին ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության աճին նրանց բանավոր անհամաձայնությանը, Գազայի հատվածում և Պաղեստինի Արևմտյան ափին Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունների նկատմամբ ԱՄՆ կառավարության սպառազինական աջակցությունը շարունակվել է անդադար և լայնածավալ կերպով։

Սիոնիստական ​​ռեժիմի օդանավակայաններում տարբեր տեսակի մահաբեր զենքեր տեղափոխող ամերիկյան 500-րդ ինքնաթիռի ժամանման մասին լուրի հրապարակմանը զուգահեռ, որտեղ ասվում է, որ այդ օգնությունների քանակը արդեն հասել է 50 հազար տոննայի, հայտարարվել է, որ վերջին 11 ամսում ճնշված պաղեստինյան ժողովրդի ցեղասպանության զոհերի թիվը հասել է 41 հազարի, մինչդեռ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունների զոհերի մոտ 70%-ը անմեղ երեխաներ և կանայք են։

Համաձայն հրապարակված նոր վիճակագրության՝ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում բնակվող յուրաքանչյուր պաղեստինցու վրա միջինը 36 կիլոգրամ ռումբ ու հրթիռ է նետել, ինչը դաժանության և բարբարոսության համաշխարհային նոր ռեկորդ է համարվում և աննախադեպ է մարդկության պատմության մեջ ամենադաժան ռեժիմների հանցագործությունների համեմատ։

Եվրոպական և արևմտյան որոշ այլ երկրներ, որոնք, ինչպես և ամերիկյան կառավարությունը, իրենց ներկայացնում են որպես համաշխարհային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր և միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի կատարման ջատագովներ, ուղարկելով ամեն տեսակի ռումբեր և մահաբեր զենքեր, նպաստել են վերջին 11 ամիսների ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությանն ու պատերազմական հանցագործություններին։

Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների կողմից զենքի մատակարարման շարունակումը և Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների մեքենայի ուժեղացումը, հակասում է միջազգային հանրության հստակ պարտավորություններին՝ կանխելու ցեղասպանությունն ու պատժելու այն իրականացնողներին՝ ըստ Ցեղասպանության մասին 1948-ի կոնվենցիայի, համաձայն որի՝ երկրները հստակ պարտավորություններ ունեն ցեղասպանությունը կանխելու, մեղավորներին պատժելու և համոզվելու համար, որ իրենց զենքերը չեն օգտագործվում ցեղասպանություն իրականացնելու համար։

Իրանական զենքը՝ որոշ երկրներ տեղափոխելու մասին կեղծ և ապակողմնորոշիչ լուրերի տարածումը պարզապես տգեղ և սուտ քարոզչություն է՝ նպատակ ունենալով քողարկել Գազայի հատվածում ցեղասպանությանը նպաստելու ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների կողմից սպառազինական լայնածավալ ապօրինի աջակցության ասպեկտները։ Նման ստերը չպետք է շեղեն միջազգային հանրության ուշադրությունը Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործության և զանգվածային սպանությունների մեքենան կասեցնելու և այս ռեժիմի աջակիցներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտավորությունից: