Իրանում մեկնարկել է Ղուրանի աշխարհի ամենամեծ հավաքը
Իրանի Մաշհադ քաղաքում մեկնարկել է իսլամ աշխարհի՝ Ղուրանին նվիրված ամենամեծ ժողովը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական աշխարհում Ղուրանի ամենամեծ հավաքը մեկնարկել է հինգշաբթի երեկոյան՝ իսլամի մեծ մարգարեի սրբավայրի բակում, աղոթքից հետո:
Հավաքի բացման արարողության ժամանակ ՀԱՄԱՍ-ի անդամը մասնակիցներին փոխանցել է շարժման մարտիկների ողջույնները, այնուհետև ներկաները ողջունել են պաղեստինցի մարտիկներին, վանկարկելով «Մահ Իսրայելին» և «Համերաշխություն Գազայի հետ» կարգախոսները։
ՀԱՄԱՍ շարժման գերիների հարցերով պատասխանատու Շեյխ Թալալ Աբդուլ Ռահման Շարիմն ասել է. «Սիոնիստները տարիներ շարունակ գրավել են Երուսաղեմը, որպեսզի ամբողջ աշխարհին ասեն, որ իսլամի մարգարեի անունը և իսլամ կրոնը չեն մնա, բայց մենք ոտքի ենք կանգնում և ասում նրանց, որ իսլամի մարգարեն մեզ այնպես է դաստիարակել, որ մաքրենք երկիրը սիոնիստների գոյությունից»: